Եթե Աստված քեզ հետ է, ինչ կաևոր է, թե ով է ում թիկունքին կանգնած. Անահիտ Սիմոնյանը Հայկոյից հետո էլ չի դիմանում (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 13, 2021

Անահիտ Սիմոնյանը Հայկոյի կորստից հետո ըստ լուրերի՝ շարունակում է խոր վշտի մեջ մնալ:

Նա ինստագրամյան խորհրդավոր սթորի է հրապարակել.

«Եթե Աստված քեզ հետ է, ինչ կաևոր է, թե ով է ում թիկունքին կանգնած: Քո թիկունքին Աստված է»:

Հիշեցնենք, որ օրերս Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի մասնակցությամբ  տեսանյութ էր հրապարակել:

Նա դրան կից  հուզիչ գրառմամբ էր հանդես եկել.

«Որդիս, հայրդ տեսնում է ամեն ինչ եւ հպարտանում է քեզանով»:

Անահիտը նաեւ շնորհակալություն է հայտնել Արմանի մարզիչին, ով վերջին իրադարձությունների ժամանակ որդու կողքին է եղել: Ըստ Անահիտի՝ նա մեծ եղբայր է դարձել Արմանի համար: Երգչուհին նաեւ կիսվել է, որ նա որդուն խորհուրդներ է տալիս, ինչի համար ինքը շատ շնորհակալ է:

Ավելի  վաղ Անահիտը խոստովանել էր, որ թեպետ չի կարողանում համակերպվել կատարվածի հետ, սակայն պետք է ուժեղ լինի հանուն իրենց որդու:

Անահիտը նշել էր նաեւ, որ անտեսելու է բոլոր տեսակի քննադատությունները, ինքը պետք է վերադառնա բնականոն կյանքին, քանի որ միայնակ պետք է խնամի որդուն:

Մեկնաբանություն

Որոնում