Շողեր ջան, հերիք է բոլորիս աչքը մտցնես, որ Գրիշայի հետ բաժանումից հետո միացել եք, հոգնեցրիր (տեսանյութ)

  • Dec 14, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ տևական ժամանակ  տեղեկություններ էին շրջանառվում, որ Շողերը և Գրիշա Աղախանյանն ամուսնալուծվել են:

Մեր աղբյուրները վստահեցնում էին, որ դերասանները բավական երկար ժամանակ լուրջ խնդիրներ ունեին, սակայն այդ մասին չէին ցանկանում տեղեկացնել:

Շողերը պարբերաբար սթորիներ էր տեղադրում, որոնցում ցույց էր տալիս իր ժամանցը, անթիվ խնջույքները, որոնց ներկայանում էր միայնակ: Շողերը նույնիսկ առանց Գրիշայի էր նշել իր ծնունդը:

Չնայած դրան՝ Գրիշան էլ Starnews-ի հետ զրույցում լակոնիկ հերքում էր իրենց ամուսնալուծությունը՝ նշելով, որ ամեն ինչ լավ է:

Ինչ խոսք, որ ամեն ինչ լավ է նրանք ընտանիքում մեզ համար  պարզ դարձավ միայն հիմա:

Շողերն էլ հիմա ինքն իրեն հերթ չի տալիս, Գրիշային փորձում է «տեղավորել» գրեթե բոլոր սթորիում, ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ցույց տա, թե ինչքան լավ ընտանիք են, միասին ֆոտոշարքեր են իրականացնում:

Չնայած հարց է առաջանում, որ այսքան լավ էր, ինչո՞ւ Գրիշային մինչև վերջերս չէիր ներառում սթորիներում:

Ինչևէ, հուսանք ընտանեկան խաղաղությունն այս անգամ հարատև կլինի, թեպետ, հանուն արդարության, Շողերն արդեն հոգնեցրել է իր քաղցր-մեղցր սթորիներով:

Մեկնաբանություն

Որոնում