Обижник-ներ են, լավ եմ արել, ինչ-որ հարց կա՞. Սոնա Շահգելդյանն առաջին անգամ նշել է, թե ում մատն է խառն իր հետախուզման մեջ (տեսանյութ)

  • Dec 15, 2021

Սոնա Շահգելդյանը Areg TV-ի «Տեսլական» հաղորդման շրջանակներում խոսել է վերջերս իր նկատմամբ հետախուզում հայտարարելու լուրերին:

Ըստ Սոնայի՝ դա արել են մարդիկ, ովքեր իրենից «обижник» են: Սոնայի խոսքով՝  կան մարդիկ,  ովքեր իր հաջողությունները չէին մարսել դեռ «Նոր ալիքից»:

«Էդ օրերին աշխատում էի, զարմացած էի, որ հետախուզվում եմ: Հիմա էդ ուղղությամբ աշխատում են, ունեմ փաստաբան, որովհետև սա կոչվում է զրպարտություն: Ուղղակի կան գործընկերներ, ովքեր ինձ նախանձում են: Ես շատ խոչընդոտների եմ հանդիպել, բայց ես ցույց եմ տվել, թե ես ով եմ, ժողովուրդն էլ ինձ սիրում է: Երբ ես դեռ «Նոր ալիքում» հաղթել էի, ոմանք կախվեցին, ինքնասպան եղան, ծանր տարան: Նենգությունն ու չարությունը շատ է մարդկանց մեջ: Հետո սկսեցին քննարկել իմ ռուսերեն խոսալը, լավ եմ արել, որ տենց եմ խոսացել, ինչ-որ հարց կա՞: Ես անուններ չեմ տա, բայց գիտեմ, թե ովքեր են արել էս ամեն ինչը, ովքեր են տարածել, արվեստագետներից են, պատժվելու են»:

Հավելենք, որ ավելի վաղ Սոնան իր հետախուզման մասին գտնվելու լուրերի մասին գրել էր հետևյալը.

«Ես չգիտեմ՝ որ մի հիմարն ա նման բաներ գցում, տարածում: Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու, և ինքս պահանջում եմ նման տարածումների համար կեղծ դիմել շատ վատ քայլերի: Ինչ ասես՝ անում են  շատերը չեք հետախուզում, մաքուր մարդկա՞նց վրա եք հիմա էլ հասել: Ամոթ ա, Աստծուց վախեցեք »:

Սոնան նաեւ մեկ այլ հրապարակմամբ է հանդես եկել:

«Էդ որ գրում եք, գոռում եք Նիկոլ: Էդ ես ե՞րբ եմ գոռացել, Նիկոլ: Ես ինքս եղել եմ միշտ ժողովրդիս կողքին, միշտ ու հիմա զինվորիս կողքին, դուք ի՞նչ եք արել: Իսկ օրենքն ի՞նչ կապ ունի, ով ի՞նչ է գոռացել: Սխալ բաներ են գրում, տարածում, ես ինքս կհարթեմ, անհոգ մնացեք ու էդքան չար տականք մի եղեք, ամոթ ա լիքը, ավելի կարևոր հարցեր կան, ես կյանքում ոչ մեկի կողմից էլ չեմ եղել, հետև չեմ մտել, երբեք ես ինքս ուզել եմ ամեն ինչ լավ լինի, սաղս էլ գիտենք ինչ էր կատարվում մեր երկրում, գոնե գիտեք, Աստծուց վախեցեք, գոնե ես միշտ եմ մաքուր եղել միշտ, խի՞ որ հետև չեմ մտնում: Էսօր մեկի հետ, մյուս օրը մեկի հետ, ոնց լավ լինի իմ համար ապրեմ, խի՞ որ ժողովուրդը ինձ հարգում, սիրում ա, դրա համար եք վառվել. Սաղին հատ-հատ դատի եմ տալու»:

Հավելենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։

Մեկնաբանություն

Որոնում