Դեռ առաջին գիշերը չեղած՝ բռնաբարում են. Սոնա Մաթևոսյանի սկանդալային ու հումորային խոստովանությունը (տեսանյութ)

  • Dec 15, 2021

Women’s club-ից հայտնի Սոնա Մաթևոսյանը հերթական stant up-ի ժամանակ անդրադարձել է իր տունը մնալուն:

Ըստ Սոնայի՝ ինքն արդեն 32 տարեկան է, և երբ գան իր ձեռքը խնդրելու, ամենաշատն ուրախանալու է հայրը:

«Մտածում եմ, որ եթե մի օր ամուսնանամ, հարսանիք չեմ անելու: Մաքսիմում նշանդրեք պապաս անի, բայց ինքն էնքան կուրախանա, որ հարսանիքն էլ ինքը կանի: Պապաս էնքան շատ ա ուզում  ամուսնանամ, որ անդադար ասում է՝ ես թոռ եմ ուզում, ինձ չի հետաքրքրում»:

Սոնան նաև կատակել է՝ նշելով, որ աղջիկներ կան, որ ամուսնանում են և գնում են Դուբայ, սակայն ինքը 32 տարեկան է և այդքան համբերություն չունի.

«Ոչ էլ պապաս համբերություն ունի, պապաս օր առաջ թոռ ա ուզում: Իմ հարսանիքին շատ բաներ չի լինելու, օրինակ՝ սկեսուր մայրիկը պետք է տղուն ոչ թե մեղր տա, այլ պոպոկ ու սմետան տա, որովհետև ես համբերություն չունեմ:  Ի դեպ, շատ թեթև շոր եմ ուզում, որ հարսանիքից հետո արագ հանեմ, ես համբերություն չունեմ»:

Ըստ Սոնայի՝ հանրային դեմքերին կրկնակի դժվար է ամուսնանալ, քանի որ դեռ չամուսնացած անդադար իրենց մասին գրում են:

«Դեռ առաջին գիշերը չեղած՝ բռնաբարում են»:

Ի դեպ, Սոնան վերջերս ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել, որից կարելի էր ենթադրել, որ սիրելի ունի:

Մեկնաբանություն

Որոնում