Ինչպես են անցկացրել կիրակին հայկական շոու բիզնեսի արտիստները (տեսանյութ)

  • Jul 19, 2021

 

Ամբողջ շաբաթ հայկական շոու բիզնեսի արտիստները ցույց են տալիս` ինչպես են աշխատում, ինչ համերգների են մասնակցում, ցույց են տալիս առաջիկա նախագծերից դրվագները, ինչպես են հաղորդում վարում և վերջապես հանգստյան օրերին նրանց սթորիներում բացառապես կարելի է տեսել լողավազանից տեսանյութեր, ոմանք էլ սիրում են բնության գրկում հանգստանալ:

Starnews-ը ներկայացնում է` ինչ տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել նրանք:

Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանը այսօր նշում են իրենց որդու` Ռոբերտի յոթ ամյակը: Ծնողները լուսանկար և տեսանյութ են հրապարակել նրա մասնակցությամբ, սակայն ցույց չեն տվել վերջինիս դեմքը:

Լիլի Մորտոյի համար կիրակին տնային պայմաններում է անցել, վերջինս ժամանակ է անցկացրել ամուսնու երեխաների և քրոջ` մոդել Թերեզա Մարտիրոսյանի հետ: Լիլին նաև հպարտացել է խոհարարական ձիրքով և ցույց տվել, որ ընտանիքի անդամների համար խաշլամա է պատրաստել:

ԱՄՆ-ում երկրորդ երեխային լույս աշխարհ բերած Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին այսօր դարձավ 40 օրական: Երգչուհու Ինստագրամյան հրապարակումը կապված էր փոքրիկի` Ռոբերտի հետ:

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի կիրակին այս անգամ անցել է ընկերների հետ Սևանում: Վերջինս մի քանի տեսանյութ է հրապարակել և նշել, թե որքան է սիրում անձրևոտ եղանակ: Չնայած տեղումներին աղջիկներին հաջողվել է վայելել իրենց հանգիստը:

ԱՄՆ-ում բնակվող Լիլուի և Մերիի համար կիրակին բավականին հետաքրքիր է անցել, աղջիկները «Այո և Ոչ» խաղն էին խաղում, որտեղ Լիլուն Մերիի գլխին ալյուր լցրեց, ձու ջարդեց, վերջում էլ կաթ ավելացրեց:

Սոնա Եսայանի և Գրիգի կիրակին բավականին հագեցած է անցել, նրանք օրը նվիրել են ընտանիքի անդամներին: Նախ հավաքվել բոլորով հանգստյան տներից մեկում, որի ժամանակ էլ Սոնան ցույց է տվել եղբոր ընկերուհուն: Օրն էլ ավարտել են կինոթատրոնում:

Մեկնաբանություն

Որոնում