Գնում էի մանկատուն… Արմինկան խոստովանել է, որ նախքան մայրանալը մտածում էր երեխա որդեգրելու մասին (տեսանյութ)

  • Dec 17, 2021

 

Երգչուհի Արմինկան օրերս «Tete A Tete» հաղորդման շրջանակներում խոսել է մայրանալու թեմայի մասին:

Արմինկան անկեղծացել է՝ նշելով, որ մի շրջան, երբ դեռ չէր մայրացել, անդադար մտածում էր այդ մասին:

Նրա խոսքով՝ չէր կարողանում անտարբեր անցնել փողոցում հանդիպած երեխաների կողքով:

Ըստ Արմինկայի՝ իր կյանքում կար ամեն ինչ, սակայն պակասում էր մայրանալը:  Երգչուհին չի թաքցնում, որ այդ շրջանում նույնիսկ մանկատուն էր այցելել, սակայն երեխա որդեգրելու որոշում չէր կայացրել:

Արմինկան նաեւ անկեղծացել է, որ հղիությունն իր համար էլ էր անակնկալ:

Մեկնաբանություն

Որոնում