Լիլիթ Բասյանը սիրելի ունի. նա հրապարակեց, հետո ջնջեց նկարը. EXCLUSIVE լուսանկար

  • Jul 19, 2021

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանը, բավական ակտիվ է համացանցում:

Երբ նա դեռ Ալեքսանդրի կինն էր եւ կրում «Բաբասյանը» ազգանունը, հաճախ էր խոսում իր եւ ամուսնու հարաբերություններից, բաժանվելու եզրին լինելուց, խանդի առիթներից եւ այլն: Շատերը կարծիք էին հայտնում, որ այս ձեւով Լիլիթը սեփական PR-ն էր անում, սակայն բաժանումից հետո Լիլիթը եւ Ալեքսանդրը լռում էին:

Մինչ օրս նրանք հրապարակավ չեն մեկնաբանել իրնց բաժանումը: Դատելով իրենց սոցիալական ցանցերի էջերից՝ չեն շփվում, ավելին՝ ամուսնալուծությունից հետո Լիլիթը չցանկացավ կրել ամուսնու ազգանունը, որն իրեն այդքան մեծ հաջողություն էր բերել:

Լիլիթը ներկայումս փակ է պահում իր անձնական կյանքը, սակայն Starnews-ի աչքից չի վրիպել, որ նա Իսնտագրամի սթորի բաժնում տղամարդու հետ մտերմիկ լուսանկար էր հրապարակել, որից կարելի է եզրակացնել, որ տվյալ տղամարդն իր սիրելին է:

Հատկանշականն այն է,  որ սթորին տեղադրելուց հետո Լիլիթն անմիջապես հեռացրել է այն: Դժվար է ասել՝ սթորին տեղադրվե՞լ էր պատահաբար, թե՞ Լիլիթը փոշմանել էր անձնականը հանրայնացնելու համար:

Ավելի ուշ Starnews-ը կներկայացնի Լիլիթի մեկնաբանությունը:

Հավելենք, որ օրերս էլ քննարկվում էր Ալեքսանդրի եւ մոդել Լյուսի Հայրապետյանի սիրավեպը, սակայն մոդելը Starnews-ի հետ զրույցում հերքել էր այն:

Ավելին՝ ավելի ուշ զայրացել էր իրեն վերագրվող սիրավեպերից եւ Ինստագրամի իր էջում սթորիներ էր տեղադրել, որում իրեն քննադատողներին խորհուրդ էր տալիս անել հետեւյալը.

«Ձեր սեքսուալ բնույթի պահանջները բավարարեք ձեր միջնամատը բիբարոտելով ու համապատասխան տեղը մտցնելով»:

Հավելենք, որ Ալեքսանդրի եւ Լյուսիի հնարավոր սիրավեպի քննարկումը սկսվեց, երբ Լյուսին իր էջում մտերմիկ լուսանկարներ հրապարակեց:

Մեկնաբանություն

Որոնում