Բարդ շրջան է, կյանքը վերցնում է այն, ինչ թանկ է… Դժբախտությունից հետո Լիան խոսել է (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 18, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Լիա Զախարյանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել: Մահացել է դերասանուհու տատիկը: Լիան շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու համար:

«Թանկագին ընկերներ և  հետևորդներ, շնորհակալ եմ Ձեր աջակցության, կարեկցանքի և ցավակցությունների համար ինձ համար այս բարդ շրջանում: Սա անգին է ինձ համար: Բոլորս էլ գիտենք, որ կյանքը ոչ միայն տալիս է լավ պահեր, այլև վերցնում է այն, ինչ թանկ է մեզ համար: Չնայած այս ամենին՝ կյանքը շարունակվում է, մենք պետք է իրավիճակը ընդունենք այնպիսին, ինչպիսին, որ կա և գնանք առաջ»:

Լիան ինստագրամյան իր էջում  նաև հուզիչ գրառում էր արել.

«Այսօր տատիկս գնաց երկնային հրեշտակների մոտ ….. ոչ, մայրիկս …. իմ դաստիարակը … իմ ուղեցույցը … իմ լավագույն ընկերը … իմ կեսը … Ես միշտ կարծում էի, որ կհասցնեմ սովորել նրանից ամեն ինչ՝նհատկապես աշխարհի ամենահամեղ քաղցրավենիքները և ամենահամեղ ուտեստները թխելու ունակությունը…

Բայց դժբախտ պատահարի պատճառով ես չհասցրի և այն ամենը, ինչ ես ուզում էի նրա հետ անել, տեսնել, զգալ, մնալու են միայն անցյալում, անիրականանալի անցյալում»:

Մեկնաբանություն

Որոնում