Տեսեք, թե Մալենան ինչ մուննաթով է խոսում մոր՝ Աննա Մանուչարյանի հետ (տեսանյութ)

  • Dec 18, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ «Մանկական Եվրատեսիլ» Հայաստանը ներկայացնող Մալենայի իրական անունն Արփի է:

Չնայած դրան՝ նա որոշել է ներկայանալ Մալենա կեղծանվամբ:]

Նշենք, որ Մալենան արդեն Փարիզում է, որտեղ մեկնել նաև նրա մայրիկը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը:

Աննան սթորիներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ Մալենային դուր չի գալիս, երբ իրեն Արփի անունով են դիմում: Նա բավական կտրուկ է արձագանքել՝ նշելով հետևյալը. «Արփին դու ես»:

Հավելենք, որ Մալենան ծնվել է, երբ Աննան բավական երիտասարդ էր: Աննան ընդամենը 20 տարեկան էր: Դերասանուհին վաղ տարիքում է ամուսնալուծվել և ստիպված է եղել միայնակ մեծացնել դստերը:

Դերասանուհու խոսքով՝ ամուսնալուծությունից հետո իր նախկին ամուսինը երբեք ցանկություն չի հայտնել տեսնելու իրենց դստերը:

Մեկնաբանություն

Որոնում