Հայտնի է, թե ովքեր եւ ինչպես էին քվեարկել Հայաստանը ներկայացնող Մալենայի օգտին (տեսանյութ)

  • Dec 20, 2021

https://youtu.be/IEqRlYCxPHw

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայացնող Մալենան հաղթել է «Մանկական Եվրատեսիլում»:

https://youtu.be/1RG_qhN4e3M

Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչպես էիմ քվեարկել Հայաստանի օգտին:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:

Հիշեցնենք, որ մեր երկիրը վաստակել է 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։

Հավելենք, որ Հայաստանը ներկայացնող Մալենան մրցույթի ֆավորիտներից էր։ 14-ամյա աղջիկն առաջատար դիրք էր զբաղեցնում ինչպես տեսահոլովակի դիտումների քանակով, այնպես էլ առցանց քվեարկությամբ։

Մեկնաբանություն

Որոնում