Հրաչուհի Ութմազյանը եւ Արման Մարգարյանը խայտառակվել են՝ Մալենայի խոսքի ժամանակ bus tour-ը «թարգմանելով» Բաստիլ (տեսանյութ)

  • Dec 20, 2021

«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հայաստանյան վերահեռարձակման հաղորդավարներ Հրաչուհի Ութմազյանն ու Արման Մարգարյանն իրենց խոսքում աղավաղում են Մալենայի խոսքն ու «bus tour»-ը «թարգմանում» Բաստիլ։

Մալենան նշում է իր զգացողությունների մասին, երբ հայկական պատվիրակության խմբով bus tour/ավտոբուսային շրջագայություն/ են վերցրել Փարիզում։ Հաղորդավարները թարգմանում են․ «Երբ մենք գնացինք Բաստիլ»։

Հավելենք, որ Բաստիլը, ի դեպ, ավերվել է դեռես 1789 թվականին․․.

Հիշեցնենք, որ մեր երկիրը ներկայացնող Մալենան վաստակել է 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։

Հավելենք, որ Հայաստանը ներկայացնող Մալենան մրցույթի ֆավորիտներից էր։ 14-ամյա աղջիկն առաջատար դիրք էր զբաղեցնում ինչպես տեսահոլովակի դիտումների քանակով, այնպես էլ առցանց քվեարկությամբ։

Մեկնաբանություն

Որոնում