Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նշանադրության մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 20, 2021

Օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ, որից շատերը կարծել էին, թե երգչուհի Նարև Գևորգյանը նշանադրվել է, մասնավորապես՝ նրան ամուսնության առաջարկություն են արել հենց տեսահոլովակի նկարահանման պահին:

Երգչուհին հերքել է այդ խոսակցությունները: Նա ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ հետևորդները հետաքրքրվել էին նրա հավանական նշանադրությամբ:

Երգչուհին խոստովանել է, որ իր ապրումները տվյալ տեսանյութում պայմանավորված էին ցուրտ եղանակով:

Նշենք, որ Նարեն անուղղակի կերպով հերքել է նաև սիրելի ունենալը, թեպետ վերջին շրջանում հաճախ էր ցուցադրում նվեր ստացած ծաղիկները:

Հիշեցնենք, որ ժամանակին Նարեն սիրավեպ ուներ իր պրոդյուսերի՝ Արմանի հետ, սակայն նրանք բաժանվել են: Վերջիններս դադարեցրել են նաև իրենց համագործակցությունը:

Մեկնաբանություն

Որոնում