Սոնա ջան, հիմա էլ քաղաքապետին ես շոպլիկանո՞ւմ, մի արա նման բան, ամոթ է (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 21, 2021

Գաղտնիք չէ, որ ժամանակին Սոնա Շահգելդյանը ակտիվ թավշյա հեղափոխական էր: Նա հաճախ էր Նիկոլ Փաշինյանին նվիրված գրառումներ անում՝ նշելով, որ վերջինս միակ վարչապետն է, ում առաջ կարող է հպարտ երգել:

Հիմա Սոնան արդեն նշում է, որ ինչ արել է, լավ է արել, քանի որ իր ժողովրդի կողքին էր: Սոնան, կարծես թե, մոռանում է, որ բոլորը չէ, որ կարճ հիշողություն ունեն:

Ավելին՝ վերջերս էլ, երբ համացանցում տեղեկություն հայտնվեց, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, գրել էր հետևյալը.

«Էդ որ գրում եք, գոռում եք Նիկոլ: Էդ ես ե՞րբ եմ գոռացել, Նիկոլ: Ես ինքս եղել եմ միշտ ժողովրդիս կողքին, միշտ ու հիմա զինվորիս կողքին, դուք ի՞նչ եք արել: Իսկ օրենքն ի՞նչ կապ ունի, ով ի՞նչ է գոռացել: Սխալ բաներ են գրում, տարածում, ես ինքս կհարթեմ, անհոգ մնացեք ու էդքան չար տականք մի եղեք, ամոթ ա լիքը, ավելի կարևոր հարցեր կան, ես կյանքում ոչ մեկի կողմից էլ չեմ եղել, հետև չեմ մտել, երբեք ես ինքս ուզել եմ ամեն ինչ լավ լինի, սաղս էլ գիտենք ինչ էր կատարվում մեր երկրում, գոնե գիտեք, Աստծուց վախեցեք, գոնե ես միշտ եմ մաքուր եղել միշտ, խի՞ որ հետև չեմ մտնում: Էսօր մեկի հետ, մյուս օրը մեկի հետ, ոնց լավ լինի իմ համար ապրեմ, խի՞ որ ժողովուրդը ինձ հարգում, սիրում ա, դրա համար եք վառվել. Սաղին հատ-հատ դատի եմ տալու»:

Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի Սոնայի միակ «թուլությունը» չէ. հիմա էլ արդեն գրառումներ է նվիրում քաղաքապետ Հայկ Մարությանին:

Մեկնաբանություն

Որոնում