Exclusive. Սիրուն Մինասը սպասում է երկրորդ բալիկի (տեսանյութ)

  • Jul 19, 2021

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասը սպասում է երկրորդ բալիկի, այս մասին տեղեկանում ենք նրա Ինստագրամյան էջում հրապարակած լուսանկարից, որտեղ երևում է Սիրունի կլորիկ փոքրիկը:

Հիշեցնենք, որ Սիրունի առաջնեկը ծնվել է նախորդ տարի՝ հուլիսի 14-ին: Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ որդու ծննդյան առիթով օրերս ծնողները փոքրիկ խնջույք էին կազմակերպել և հրապարակել լուսանկարները: Նրանք նաև անցկացրել էին նաև փոքրիկի ատամհատիկը:

Առաջնեկի սեռը ծնողները որոշել էին մինչև նրա լույս աշխարհ գալը չիմանալ, երկրորդ երեխայի դեպքում դեռ  չեն փորձում բացահայտել սեռը:

Հիշեցնենք, որ Նիգերիայում ծնված հայկական արմատներով բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը լսարանին հայտնի դարձավ  «Women’s Сlub» նախագծից:

Սիրուն Մինասն իր մանկությունն անցկացրել է Մեղրիում, հետո եկել Երևան։

Ուշագրավն այն է, որ հենց առաջին իսկ ելույթից Սիրուն Մինասը բեմից նշել էր, որ ինքն ամուսնացած է: Հայտնի է, որ նրա ամուսինը Ռաֆայել Վարդանյանն է: Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին, իսկ նախորդ տարի որդի են ունեցել:

Ռաֆայելն է՝ մասնագիտությամբ ֆինանսիստ: Տարիքային տարբերությունը մեծ չէ՝ ընդամենը 3 տարի.

«Ես միշտ պատկերացնում էի, որ պետք է ավելի հասուն տարիքի մեկի հետ շփվեմ, որ ինձ կարողանա հանդուրժել, բայց ես ճիշտ ընտրություն եմ արել։ Կոնֆլիկտային մարդ չեմ, բայց, ինչպես տեսնում եք, տարօրինակություններ ունեմ։ Ռաֆայելն ինձ կարողացել է գրավել ինքնավստահության շնորհիվ, բայց ոչ անիմաստ, այլ ինչ-որ բանից բխող ինքնավստահության, համառության ու նաև ինձ շատ սիրելու ու հարգելու շնորհիվ: Ամենաշատը ես վերջինն եմ կարևորում, որ հարաբերությունների հիմքում լինի փոխադարձ հարգանք»,-հարցազրույցներից մեկում նշել է Սիրուն Մինասը:

 

Մեկնաբանություն

Որոնում