Մալենան լավ երգելը ժառանգել է մայրիկից. տեսեք՝ Աննան ինչպես է երգում (տեսանյութ)

  • Dec 21, 2021

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցը քննարկում է Մալենայի փայլուն հաղթանակը  «Մանկական Եվրատեսիլում»:

Գաղտնիք չէ, որ Մալենայի մայրիկը դերասանուհի Աննա Մանուչարյանն է: Նշենք, որ Աննան միայնակ է մեծացրել դստերը: Նա հարցազրույցներում բազմիցս խոստովանել է, որ նախկին ամուսինն ամուսնալուծությունից հետո չի փորձել շփվել երեխայի հետ:

Աննան ներկայումս պասիվ է որպես դերասանուհի, մերժում է բոլոր առաջարկները՝ բավարարվելով միայն թատրոնում հանդես գալով:

Ի դեպ, Starnews-ի աչքից չի վրիպել, որ երաժշտական գեները Մալենային փոխանցվել են հենց աստղային մայրիկից: Վերջինս նույնպես կարողանում է երգել: Ստորև ներկայացնում ենք Աննայի արխիվային տեսանյութերից մեկը, որում նա երգում է նախագծերից մեկի շրջանակներում:

Մեկնաբանություն

Որոնում