Ոնց կմերժեի քեզ. Ալեքսանդր Բաբասյանն ու Լյուսի Հայրապետյանը կրկին միասի՞ն են (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 21, 2021

Օրերս Ալեքսանդր Բաբասյանը և սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը միասին ինստագրամյան սթորիներ էին հրապարակել:

Ալեքսանդրը հրավիրել էր Լյուսիին իր ծրագրին հյուր, ուշագրավն այն է, որ Լյուսին նշել էր, որ կմերժեր Ալեքսանդրին կրելու առաջարկը:

Հավելենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ  ամռանը Լյուսին իր ինստագրամյան էջում հրապարակել էր ջերմ և մտերմիկ լուսանկարներ Ալեքսանդրի հետ։  Ըստ լուրերի՝ նրանք սիրավեպ ունեն:

Starnews-ը այս առիթով կապ էր  հաստատել Լյուսսիի հետ, սակայն վերջինս հերքել էր այդ տեղեկությունը.

«Մենք շատ լավ ընկերներ եղել ու կանք»:

Իսկ դիտարկմանը՝ արդյո՞ք չէր կանխատեսում, որ լուսանկարների հրապարակումը քննարկման առիթ կտա, Լյուսին ասել էր, որ դա իր հետևորդների հետ շփման ձևն է:

«Գրառումներս երկար են, քանի որ ես այսպես եմ շփվում իմ հետևորդների հետ, նրանք միայն նկարներ չեն տեսնում, Նրանք կարդում են իմ գրառումները»:

Հավելենք  նաև, որ  Ալեքսանդր Բաբասյանը նույնպես իր ինտագրամյան էջում հրապարակել է իր և Լյուսիի լուսանկարները՝ գրելով հետևյալը.

«Ասում են՝ ամեն նորը, լավ մոռացված հինն է, բայց դեպքեր կան, որ պետք չէ հինը մոռանալ նորը սկսելու համար….ասում եմ նորից չնկարվե՞նք; Լավ օր էր, հը՞ն ոնց որ»:

Մեկնաբանություն

Որոնում