Սիրում ու կարոտում ենք…. Առանց արցունքների չեք կարող կարդալ Լևոն Արոնյանի գրառումը՝ հանգուցյալ կնոջ մասին

  • Dec 22, 2021

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառում է արել լուսահոգի կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա առթիվ։

«Թանկագիր Արի, 7 տարի առաջ ես պատրաստեցի այս տեսանյութը, որպես նվեր քեզ համար։ Սրանք միասին անցկացրած քո ծննդյան օրերից հիշողություններ են։ Մենք միշտ քո ծննդյան օրը նշում էինք միասին՝ ընկերների հետ կամ առանց ընկերների, բայց միշտ միասին։

Դու սիրում էիր տարվա այս ժամանակը եւ պլանավորում՝ երջանկացնելով ինձ։ Մենք միշտ ինչ-որ հրաշալի բան էինք անում, այցելում նոր երկիր կամ անցկացնում այդ օրն առանձնահատուկ։ Այդ ամենը միշտ թանկ կմնա ինձ համար։

Ես, մեր ընտանիքները, Պոնչիկն ու Պակյաոն, քո ընկերները եւ քեզ սիրող բոլոր մարդիկ երբեք չէին հոգնում քեզնից եւ չեն հոգնի։ Սիրում եւ կարոտում ենք։ Շնորհավոր ծննդյանդ օրը»,- գրել է Լեւոն Արոնյանը՝ հրապարակելով տեսանյութ։

Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին 2020թ․ մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո Արիանայի սիրտը կանգ էր առել: Նա 33 տարեկան էր։

Հավելենք, որ այդ ծանր կորստից հետո Լևոնը հանդիպել էր Անիտային: Վերջինիս խոսքով՝ նա գրել էր Լևոնին, որպեսզի հայտներ իր մխիթարական խոսքերը: Նրանք սկսել էին շփվել, արդյունքում՝ սկսվել էր նրանց սիրավեպը:

Մեկնաբանություն

Որոնում