«Դիմակահանդեսի» կեղծման սկանդալից հետո տեսեք՝ ինչպես է Գարիկ Պապոյանը ձեռք առնում ու ղժժում Միհրան Ծառուկյանի վրա (տեսանյութ)

  • Dec 24, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել «Դիմակահանդես» հաղորդման հերթական թողարկմանը:

Նախագծից դուրս էին մնացել Արեւն ու Լուսինը, ովքեր պարզվել էին, որ Արփի  Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանն էին:

Սակայն օգտարերերից շատերը զայրացած էին՝ պնդելով, որ իրենց խաբել են, քանի որ Միհրանն ավելի վաղ արդեն դուրս էր մնացել նախագծից, իսկ նախագծում եղել էր դրվագ, երբ Ցուլը և Լուսինը, որոնց մարմնավորում էր Միհրանը,  մի պահ միասին էին բեմում:

Այս թողարկումից հետո Գարիկ Պապոյանը հումորային սթորի է հրապարակել՝ դրան կից գրելով հետեւյալը.

«Կարո՞ղ է Ստվերն էլ է Միհրանը»:

 

Հավելենք, որ ավելի վաղ մենք ներկայացրել էինք ֆեյսբուքյան օգտատերերից՝ Բեթղեհեմ Արաբյանի գրառումը.

Ստորեւ առանց խմբագրման ներկայացնում ենք այն:

«Առաջին ալիք ֊ը անգամ շոուներում է խաբո՞ւմ հանդիսատեսին։

Անկարևոր է էս իրականության մեջ,բայց 《Առաջին ալիքը》֊ը ցուցադրում է 《Դիմակահանդես》 նախագիծը ու մի քանի օր առաջ մի կերպարում` Ցուլ,որը հեռացվեց նախագծից,Միհրան Ծառուկյանն է եղել,պարզվեց։Էսօր,Արևն ու Լուսինը հեռացվեցին,Լուսնի դիմակի տակ էլի Միհրան Ծառուկյանն էր։

Ուրեմն,մի քանի թողարկում առաջ միաժամանակ բեմի վրա են եղել Ցլի ու Լուսնի կերպարները,այսինքն երկու Միհրան Ծառուկյան։)))Ցլի կերպարը այդ օրը լքում է նախագիծը,այսինքն Միհրանը։

Հարց. իսկ եթե էդ օրը այդ պահի քվեարկության արդյունքով նախագիծը լքեին Լուսինն ու Արևը,իսկ Միհրանը Ցլի կերպարի շորերովն էր,ո՞վ էր Լուսինը։

Բայց եթե էստեղ Առաջին ալիքը կասի`Լուսնի կերպանում ուղղակի այլ մարդ էր կանգնել,առաջանում է հաջորդ հարցը` այսինքն դուք կեղծում եք քվեարկությունը ու վստահ էիք,որ այդ օրը Լուսինն ու Արևը չեն լքի նախագիծը։)))

Ինձ պետք չի պարապ մնալ,ինչ խոսք,բայց դուք անգամ մանր շոուներում մեծ հարցեր եք առաջացնում)))))))

Թե բա` դիմակահանդես)))))իսկ նախագծի հեղինակները գիտե՞ն,թե դուք ինչ եք անում»:

Նշենք, որ «Առաջին ալիքը» հանդես էր եկել պարզաբանմամբ՝ պատասխանելով  այս գրառմանը:

«Հարգելի Բեթղեհեմ, ցանկանում ենք նախ նշել, որ Առաջին ալիքը «Դիմակահանդես» նախագծի իրականացման հեղինակային իրավունքը ձեռք է բերել Fremantle ընկերությունից և շոուի հետաքրքրության տեսանկյունից մեր միջազգային գործընկերները խրախուսում են, երբ մեկ անձը ներկայանում է երկու կերպարով: Նման նախադեպեր էլի են եղել այլ երկրներում:
Ինչ վերաբերում է միաժամանակ Ցուլի և Լուսնի բեմում լինելուն, ապա ցանկանում ենք հիշեցնել, որ հեռուստատեսությունն ունի հզոր զենք, որը կոչվում է մոնտաժ: Ինչպես գիտեք, «Դիմակահանդեսն» ուղիղ եթերում չի ցուցադրվում, հետևաբար, երբ հայտնի է դառնում, թե ով է լքելու նախագիծը, հնչում է ռեժիսորի ՍՏՈՊ հրահանգը և մասնակիցը նախապատրաստվում է իր դիմակը հանելուն:
Շնորհակալ ենք մեր նախագծի հանդեպ նման ուշադրություն ցուցաբերելու համար»:

Մեկնաբանություն

Որոնում