Զիրոյանի սիրելին լինելու մեջ կասկածվող Վիկտորիա Սահակյանն առանց ամաչելու ցույց է տվել իր դեմքի պզուկը (տեսանյութ)

  • Dec 28, 2021

Մենք, իհարկե, դեմ չենք, երբ հանրային մարդիկ փորձում են բնական լինել իրենց սոցիալական ցանցերում, սակայն, ինչպես միշտ, նրանցից շատերը մոռանում են ոսկե միջինի մասին:

Երբեմն փնթի սթորիները շփոթում են անկեղծ սթորիների հետ կամ էլ հանուն բարտերի, հանուն այն բանի, որ գումար չծախսեն, պատրաստ են ծայրահեղ քայլերի:

Օրերս Վահե Զիրոյանի սիրելին լինելու մեջ կասկածվող դերասանուհի Վիկտորիա Սահակյանը հրապարակել է սթորիներ, թե ինչպես է այցելում իր կոսմետոլոգին, իսկ իր բարտերն ավելի համոզիչ անելու համար նախքան դա ցույց էր տվել, թե ինչպիսի բշտիկ է հայտնվել իր դեմքին:

Հասկանում ենք, Վիկտորիա ջան, ցանկանում ես գումար խնայել, սակայն արդյո՞ք հանուն գումարի պետք է հանրությանը ցույց տալ սեփական պզուկները:

Հիշեցնենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է, որ Վահե Զիրոյանը եւ Վիկտորիա Սահակյանը սիրավեպ ունեն:

Նրանք նաեւ համատեղ ներկայացմամբ են հանդես գալիս, որտեղ առկա են նաեւ համբույրի կրքոտ տեսարաններ:

Նշենք, որ ուշագրավն այն է, որ ժամանակին Վիկտորիան նկարահանվել էր Վահե Զիրոյանի նախկին սիրելիի՝ Իննա Խոջամիրյանի բրենդի համար նախատեսված կրքոտ ֆոտաշարքում:

Ի դեպ, Վիկտորիան իր եւ Զիրոյանի սիրավեպի քննարկումներից հետո հեռացրել է այդ համարձակ լուսանկարները:

Մեկնաբանություն

Որոնում