Արամե եւ Աննա, իմա՞ստը երեխաներին նախկինում թաքցնելու, իսկ հիմա ֆոտոշարքեր է, որ ներկայացնում եք (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 04, 2022

Ամանորի առիթով գրեթե բոլոր ծնողները տոնական ֆոտոշարքերով են հանդես գալիս:

Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, եւս բացառություն չէին:

Նրանք էլ տոնական լուսանկար հրապարակեցին իրենց երեխաների հետ: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, բայց…

Լավ, եթե պետք է ցույց տայիք Ձեր երեխաներին, ապա ինչո՞ւ էիք նախկինում սթորիներում նրանց թիկունքից ցույց տալիս կամ միայն ձայնը լսելի դարձնում: Շատ հանրային դեմքեր ծեծված պատասխան են տալիս՝ ասելով, որ չեն ցանկանում, որ իրենք երեխայի փոխարեն որոշեն նրա հանրային լինելը:

Իսկապե՞ս, կես տարի առաջ չէիք ուզում, հիմա օր չկա, որ Աննան սթորիում չցուցադրի երեխաներին եւ սեր չխոստովանի:

Կամ նախկինում այդքան պետք չէր պետական գաղտնիք դարձնել Ձեր երեխաներին ցույց տալ կամ չտալը, կամ էլ հիմա ֆոտոշարքերով մի ներկայացեք՝ իբրեւ թե ամեն ինչ օրինաչափ է:

Հավելենք, որ առաջին անգամ Արամեն ցույց տվեց իր երեխաներին ամիսներ առաջ իր տեսահոլովակում:

Մեկնաբանություն

Որոնում