Հմայակ Հակոբյանը պատրաստվում է 3-րդ անգամ հայր դառնալ. հայտնի է երեխայի սեռը եւ անունը (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 04, 2022

«Որբերը», «Աննա», «Կայարան» հեռուստասերիալներից, «Հետհաշվարկ», «Պատվից առավել» սերիալներից հանդիսատեսին հայտնի Հմայակ Հակոբյանը պատրաստվում է 3-րդ անգամ հայր դառնալ:

Դերասանը երկու դուստր ունի, այս անգամ նրանք որդի են ունենալու:

Համացանցում հայտնվել են նրանց ընտանեկան լուսանկարները, որտեղ եւրեւում է կնոջ կլորիկացած փորիկը:

Հայտնի է նաեւ փոքրիկի անունը: Նրան անվանակոչելու են Ալիկ՝ ի պատիվ պապիկի:

Հավելենք, որ չնայած դերասանը 2011 թվականից բնակվում է Ռուսաստանում, պարբերաբար ժամանում է Հայաստան` նկարահանումների մասնակցելու։

Մեկնաբանություն

Որոնում