Իմ սիրտը զբաղված է. ամուսնալուծված Անի Խաչիկյանը խոսել է ամուսնանալու մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 06, 2022

Դերասանուհի Անի Խաչիկյանն օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:

Ամուսնալուծված Անիին ամենաշատը հարցնում էին հնարավոր ամուսնության եւ անձնական կյանքի մասին:

Հարցին, թե ի՞նչ չի հասցրել 2021-ին, Անին պատասխանել է. «Շորերս դասավորեմ ու ամուսնանամ»:

Անին նաեւ խոսել  է իր սիրտն ազատ չլինելու մասին.

«Ո՞նց կարա սիրտը ազատ լինի… Ոչ, իմ սիրտը միշտ զբաղվածա, պարապ մնալու ժամանակ չկա»:

Իսկ հարցին՝ ո՞ր դեպքում նորից կամուսնանար, Անին այդպես էլ պատասխան չի տվել:

Հիշեցնենք, որ երբ Անին արդեն հանրային դեմք էր, հայտնի դարձավ, որ նա սիրավեպ է սկսել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդու՝լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանի հետ:

Զույգը հարսանիք չէր արել էր, միասին էին բնավկում: Նրանք որդի էին ունեցել, ում տվել էին Տեսլա արտասովոր անունը:

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Անին և Հայկն այլևս միասին չեն:
Ամուսնալուծության մասին չեն սիրում խոսել: Չնայած դրան՝ Անին վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունեն:

Մեկնաբանություն

Որոնում