Լիլուն բացահայտում է, թե ինչու էր Ամանորի գիշերն այդքան տխուր (տեսանյութ)

  • Jan 07, 2022

Լիլուն օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ հետորդները հետաքրքրվել էին, թե ինչու էր նա պասիվ համացանցում:

Հետևորդներից ոմանք ենթադրել էին, որ Լիլուն ամանորյա լուսանկարներում տխուր էր, ինչի վերաբերյալ երգչուհին ասաց, որ շատ է նման բովանդակությամբ նամակներ ստացել:

Լիլուն հերքեց տխուր լինելու փաստը՝ նշելով, որ տխրելու պատճառ չի ունեցել, պարզապես տանն է անցկացրել Նոր տարին:

«Տանը փորձել եմ Ամանորն անցկացնել առանց շպարի, ավելի հանգիստ, առանց բարձրակրունկների դիմավորել: Հենց այսպես էլ երազում էի, որ ստիպված չլինեմ գնալ աշխատելու, Ամանորն անցկացնեմ ընտանիքիս անդամների հետ: Անհագստանալու կարիք չկա, ինձ մոտ ամեն ինչ, փառք Աստծո, շատ լավ է»:

Մեկնաբանություն

Որոնում