Հռիփսիմե, հերիք է չտեսի պես ցույց տաս Մարտինի կողմից ստացված թանկարժեք նվերները (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 20, 2021

Այն, որ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը բրենդամոլ է, նորություն չէ: Chanel, Gucci, Dolce and Gabbana, Versace, Louis Vuitton. սրանք երգչուհու ամենասիրելի բրենդներն են, քանի որ Հռիփսիմեն պարբերաբար սոցցանցի իր էջերում այս ապրանքանիշների իր հագուստներն ու աքսեսուարներն է ցուցադրում: Դժվար չէ համացանցում փնտրել ու գտնել դրանց իրական արժեքներն ու հասկանալ, որ Հռիփսիմե Հակոբյանը բավական մեծ գումարներ է ծախսում իր հագուստների, կոշիկների և աքսեսուարների վրա:

Այս անգամ Հռիփսիմեն կրկին փայլել է իր չտեսությամբ և ցուցադրել է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի նվերն իրեն՝ Chanel ապրանքանիշից՝ նշելով, որ սա իր անքուն գիշերների դիմաց է:

Հայաստանում ապրող մարդու միջին աշխատավարձն ընդամենը 68 հազար դրամ, սակայն իրականության մյուս կողմում երգչուհին իրեն կարողանում է թույլ տալ 668 հազար դրամանոց պայուսակ:

Հարգելի Հռիփսիմե, հասկանալի է, որ Դուք բավական լավ կյանք եք վարում ԱՄՆ-ում, ինչը հաճախ եք ցուցադրում սոցցանցի Ձեր էջերում, սակայն համեստությունը լավ հատկանիշ է, և ամենևին կարիք չկա, որ Դուք ամեն անգամ ցույց տաք, թե որքան թանկ են Ձեր հագուստներն այն դեպքում, երբ Հայաստանում աղքատության ցուցանիշը գնալով ավելանում է:

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հակոբյանը և Մարտին Մկրտչյանը վերջերս ԱՄՆ-ում ունեցել են իրենց 2-րդ որդուն: ԱՄՆ-ում է այս պահին գտնվում նաև նրանց ավագ որդին՝ Լեոն:

 

Մեկնաբանություն

Որոնում