Լիլիթ ջան, քանի՞ հոգու ես տվել, որ ստուգեն գրածդ, որ այս անգամ չխայտառակվես, չնայած էլի սխալներով ես գրել (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 11, 2022

Օրեր առաջ Starnews-ի աչքից չէին վրիպել դերասանուհի Լիլիթ Սարգսյանի տառասխանելները: Դերասանուհին հայատառ գրառում էր արել, սակայն պարզվել էր, որ այդքան էլ լավ չի տիրապետում հայերենին: Շարահյուսական և քերականական սխալները դա էին փաստում:

Ինչպես միշտ, Starnews-ն այդ փաստն արձանագրել էր, բայց պարզվում է, որ Լիլիթն ավելի շատ նեղվել է ոչ թե սխալներով գրելուց, այլ որ մենք դա նկատել ենք:

Այ Լիլիթ ջան, մենք քո փոխարեն կլռեինք, մի անկյունում գիրք կվերցնեիք և կփորձեինք սրանից հետո ավելի ուշադիր լինել:

Իսկ ի՞նչ ես անում դու,  փորձում ես մեր պորտը, իբրև թե, տեղը դնել և մի բան էլ հուշում ես, որ մարդավարի գործով զբաղվենք:

Զբաղվում ենք, որ երիտասարդ լսարանդ քեզ հետևելով՝ իմանա, որ հայերենի համար  քեզ պետք չէ հետևել, որովհետև կարող է պատահաբար աչքը սովորի, որ շԲվում են, ոչ թե շփվում:

Մենք մեզ չենք գերագնահատում, բայց քեզ պես չենք էլ թերագնահատում, որովհետև քո կարծիքով ՝ քեզ հետևելը միայն մեր ցածր մակարդակի մասին է փաստում:

Մեկ էլ՝ Լիլիթ ջան, այս գրառումն առանց սխալների գրելու համար քանի՞ հոգու ես տվել, որ ստուգի, թեպետ մոռացել են կրկին հուշել, որ «որ»ից առաջ ստորակետ են դնում:

 

Մեկնաբանություն

Որոնում