Միայն թե իմանաք՝ մահից առաջ ինչ հաղորդագրություն է ուղարկել Գևորգ Եղիազարյանը Անչոկին (տեսանյութ)

  • Jul 20, 2021

Երգչուհի Անչոկը, ով արդեն գրեթե 4 տարի է բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, վերջերս անկեղծ հարցազրույց է ունեցել Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:

Վերջինս անձնական թեմաներից, Հայաստանը լքելու պատճառներից բացի խոսել է նաև իր մտերիմ ընկերոջ՝ հաղորդավար, հանդիսավար, բազմաթիվ երգերի հեղինակ Գևորգ Եղիազարյանի մասին:

Հիշեցնենք, որ Գևորգը մահացել է հունիսի 25-ին ԱՄՆ-ի իր տանը: Վերջինս սրտի հետ կապված խնդիրներ ուներ, իսկ մահից օրեր առաջ էլ պավաստվել էր կորոնավիրուսի դեմ: Անչոկը խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ ընկերների է կորցրել, իսկ Գևորգի մասին դժվարությամբ է խոսում: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Գևորգը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել Անչոկին՝ գրելով, որ մարդիկ շատ հաճախ անտարբեր են մեկը մյուսի հանդեպ և հազվադեպ են կարողանում ասել, թե ինչքան են սիրում դիմացինին:

«Գևորգին ճանաչում եմ 2000 թվականից, 8 տարի մաիսն օր ու գիշեր աշխատել ենք, այսինքն՝ մեր ամեն օրն անցել է իրար հետ: Իմ կյանքում ծանր կորուստ է եղել, սակայն երևի թե այն ժամանակ երիտասարդ էի, և ավելի խորըչէի մտածում: Ես կարող եմ շատ սիրել, բայց չարտահայտվել, սակայն Գևորգի մահից հետո հասկացա, որ պետք է արտահայտվել, որովհետև երբեք չգիտեք՝ դու վաղը կտեսնե՞ս այդ մարդուն, թե չես տեսնի, և այստեղ տարիքը կապ չունի: Հետաքրքիրն այն է, որ Գևորգի մահից հետո ես զանգում եմ իմ ընկերներին ու վերջում անպայման ասում եմ, որ ես իրենց շատ սիրում եմ: Ես միշտ ասում եմ, որ ես գործով եմ ապացուցում, որ շատ սիրում եմ, բայց մենակ գործով չէ, պետք է նաև ասես: Վերջին անգամ Գևորգին նրա մահվանից 4 օր առաջ էի տեսել, երբ ուրախության էր մասնակցում: Ինքն այն տեսակ էր, որ այնպես էր ուրախանում, ոնց որ վերջին անգամ»:

 

Մեկնաբանություն

Որոնում