Աննա Թովմասյանը ցուցամոլությամբ անցնում է չափերը (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 12, 2022

Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, իստագրամյան ակտիվ բլոգերներից է: Չկա օր, որ նա չկիսվի իր առօրյայով:

Նա ներկայացնում է գրեթե ամեն ինչ՝ սննդից մինչև գնումներ: Մի շրջան միայն համառորեն չէին ցույց տալիս երեխաներին, սակայն այդ փուլն այլևս անցյալում է:

Տեսահոլովակի միջոցով երեխաներին ցույց տալուց հետո արդեն ֆոտոշարքերով են հանդես գալիս:

Աննայի սիրելի թեմաներից մեկն էլ իր շքեղ գնումներն են: Որպես կանոն, նա ցույց է տալիս, թե ինչ բրենդային իրեր է գնում՝ մոռանալով, որ, գուցե, իրեն դիտում են մարդիկ, ովքեր, վերջին անգամ գնումներ են կատարել տարիներ առաջ:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ երեկ նա ցույց էր տվել, թե ինչ  սպորտային կոշիկներ են գնել ամուսնու, իսկ այսօր՝ արդեն իր համար:

Աննա ջան, բոլորս էլ գիտենք, որ Արամեն ամենաբարձր վարձատրվող արտիստներից է, բնականաբար, ձեր գնումներն էլ պետք է, որ թանկ լինեն, սակայն պետք չէ, որ անդադար ցույց տաս դրանք:

Մեկնաբանություն

Որոնում