Աստղային պատերազմ. Իննա Խոջամիրյանը և Հասմիկ Խոջյանը վիճե՞լ են (տեսանյութ)

  • Jul 20, 2021

Օրերս  դերասանուհի Իննա Խոջամիրյանը բավական անկեղծ հարցազրույցով էր հանդես եկել, որում առաջին անգամ խոսել էր իր և Հայկ Պետրոսյանի բաժանման մասին՝ նշելով հետևյալը.

«Սա իմ կյանքում գեղեցիկ շրջափուլ էր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե իմ կողակցին, թե բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի այդ փուլում իմ կողքին են եղել: Դա առաքելություն էր իմ կյանքում, որը ես գնահատում եմ շատ: Դա իմ կյանքում եղել է անկեղծ եւ այդպես էլ ավարտվել է: Հայկի հետ միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ, նա իմ կյանք էր եկել անձնականը հանրայինից սահմանազատելու առաքելությամբ, սովորացրել էր անձնականը փակ պահել: Նա այլ առաքելություններ էլ է կատարել, հույս ունեմ՝ ես էլ եմ տվել նրան շատ բան, ոչ միայն վերցրել եմ: Ինքս շատ բան եմ վերցրել մեր հարաբերություններից, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ իմ անձնական հարաբերությունները ոչ մի պարագայում այլես հանրային չեն լինելու, որովհետեւ դա իմ սայթաքումն էր»:

Իննան հպանցիկ անդրադարձել էր նաև Վահե Զիրոյանի և իր սիրավեպին՝ ակնարկելով, որ իրենք բաժանվել են:

Իննան Զիրոյանին հեռացրեց իր կյանքից իսկապես առանց դրան հանրային հնչեղություն տալու:

Մի օր առավոտյան նրա ինստագրամում վերացավ Զիրոյանի «հետքը» ու էլի առանց բացատրության ու  առանց որևէ խոսք ասելու: Դեպքից հետո դերասանը և դերասանուհին իրենց սթորիներում փորձում էին ցույց տալ, թե որքան անհոգ են երկուսն էլ, ավելին՝ Իննան ժամանակ առ ժամանակ ֆոտոշարքեր էր ներկայացնում՝ որևէ խորհրդավոր մակագրությամբ:

Ուշագրավն այն է, որ Իննան նաև խոսել էր այն մասին, որ դերասան ընկերներ երբեք չի ունեցել, սակայն վերջին շրջանում փոխել է իր դիրքորուշումը: Ներկայումս շատերի հետ է ընկերություն անում, սակայն նրանց զգուշացրել է, որ այնպիսի բան չանեն, որից ինքը կարող է հիասթափվել:

Իննան խոստովանել է, որ ներկայումս չի շփվում դերասանուհի Հասմիկ Խոջյանի հետ, թեպետ մի շրջան կար, երբ մտերիմ էին: Իննայի խոսքով՝ ժամանակի սղությունն է իրենց չշփվելու պատճառը, սակայն Starnews-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իննա և Հասմիկը տարաձայնություն էին ունեցել, ինչից հետո էլ դադարել էին շփվել:

Մեկնաբանություն

Որոնում