Արուսիկ Տիգրանյանի՝ ոլորտը լքելու պատճառի, Շպռոտի՝ միայն սե*ս անելու և ոտքերը չռած տղամարդկանց սպասելու, Քրիստինա Եղոյանի անգրագիտության և չտեսության, Գևորգ Մկրտչյանի՝ հիվանդանոցում հայտնվելու, Հովհաննես Ազոյանի՝ կնոջը թաքցնելու մասին. շաբաթվա աստղային ամփոփումը

  • Jan 15, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը ինստագրամյան իր էջում  այս շաբաթ հայտնել է, որ որոշել է դադար վերցնել իր մասնագիտությունից: Նա գրառմամբ էր հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև:

«Շատ անկեղծ գրառումների շարքից
որոշել եմ դադար վերցնել մասնագիտությունիցս, որի համար խելագարվում եմ
իմ հոգեբանական փնտրտուքների առաջին բացահայտումներից էր. գերազանցիկության սինդրոմ ունեմ / էդ էնքան էլ լավ բան չի/։
համալսարան ընդունվելու տարիներից սկսած միշտ վազի մեջ եմ եղել։ Սկզբում վիզ էի դրել անվճար ընդունվել, դա ստացվեց։ Հետո Համալսարանում էի անդադատ վազվզում լավ լրագրող դառնալու համար, ամեն գրածս նյութի ու նկարածս վիդեոյի մեջ ներդնում էի ինձ ամբողջությամբ։ Ուր ասես ընդունվեցի աշխատանքի, ու չեմ փոշմանել, ամեն օրս ինձ նոր բան ա սովորացրել։
Փինկ թիվին իմ անսահման սիրո արդյունքն էր, ու իրան նվիրվել էի ավելի շատ, քան նոր սիրահարված մարդիկ են նվիրվում սիրելիներին։
«Լավ երեկո»-ն իմ մասնագիտական պիկն էր, ամեն ռեպորտաժս նոր մարտահրավեր ա եղել իմ համար, երևի քչերը կպատկերացնեն, բայց շատ նկարահանումներ սարսափելի ծանր, երբեմն արցունքներով ու ներվերով լի են եղել։

Ինչ ջուռի մարդու հետ ասես շփվել եմ լավ նյութ ստանալու համար, ու էլի, չեմ զղջում, էդ իմ համար ահավոր հաճելի, կարևոր ու հետաքրքիր ճանապարհ էր։
Դերասանական առաջին քայլերս շատ հետաքրքիր ու ինքս իմ մասին նոր բացահայտումների, շատ կոմպլեքսների հանդիպելու ու դրանք կոտրելու, աշխատելու, բուժելու պրոցես էր։
Բայց էդ վազքի մեջ նաև շատ ա եղել «աշխատել, պարապ չմնալու համար»-ը։
Վստահ եմ՝ շատերն են ունենում էդ զգացումը, որ երբ գործ չես անում, քեզ անպետք ու կյանքից հետ մնացած ես զգում, նաև շատ ա լինում, երբ հիմար առաջարկներ ենք ընդունում փող աշխատելու և ուրիշ լիքը պատճառների համար։
Պետքա անկեղծ ասեմ, որ վերջերս եղել են պրոեկտներ, որտեղ ես ինքս ինձ ու իմ արածը չեմ հավանել, էս անգամ ոչ թե գերազանցիկի աչքերով, այլ շատ անկեղծ։ Գիտեմ, որ էդ էն չի, ինչ ուզում էի անել, երբ համալսարանում երազում էի հայտնի լրագրող դառնալու մասին։
Էս տարին սկսելիս որոշեցի, որ ինքս իմ ու իմ մասնագիտության սիրո հանդեպ շատ հարգալից կլինի մի պահ կանգ առնելը։
Արդեն սովորել եմ չաշխատելու պատճառով չվատանալ ու ինքս ինձ ներսից չուտել, սովորել եմ վայելել անգործ առավոտները։
Մի խոսքով որոշել եմ գոնե մի կես տարով չլինել ոչ մի թիվիում ու զբաղվել ինքնակրթությամբ, հանգստանալով, ու վերլուծելով իմ անցած վերջին տարիները։ 26 տարեկանը /ու դե բոլոր տարիքները/ շատ հարմար ժամանակ ա վերաարժեվորումների համար։
Գիտեմ, որ բոլորդ սպասում եք, թե երբ եմ ես վերջապես երեխա ունենալու, և նաև դրա համար ուզում եմ սովորել լիարժեք երջանիկ լինել առանց աշխատանքային ու ֆինանսական կախվածությունների, որ հետո ուրիշ մեկին էլ կարողանամ դա սովորեցնել։
Առաջիկա ամիսներին ինձ կնվիրեմ իմ սիրած բաներին՝ ինստագրամ, համով ուտելիքներ, ճամփորդություն ու սիրելի մարդիկ, ավելի շատ կզբաղվեմ վլոգերով ու հոգեբանությամբ։
Եթե հանկարծ հայտնվեմ էկրաններին, ուրեմն էնքան աննախադեպ մի պրոեկտ կլինի դա, որը արժանի կլինի էս սաղ մտքերս քենսլ անելուն:
Ու, հա, ահավոր հպարտանում եմ ինձնով վերջին տարիներին էդքան վիզ դնելուս ու լիքը ձեռքբերումներիս համար։ Վստահ եմ, որ հանգիստս կօգնի հետո էլ ավելի թույն լրագրող ու դերասան լինելուս։
Է՞լ ով կա ինձ պես գերազանցիկ»։

Հովհաննես Ազոյանն   այս շաբաթ իր որդու բացառիկ լուսանկարներ էր հրապարակել:  Նշենք, որ դերասանը ժամանակ առ ժամանակ հրապարակում է որդու՝ Լուի Արամի լուսանկարները, սակայն, որպես կանոն, նա գրեթե անձնական հրապարակումներ չի անում:

Ամանորյա գիշերը Հովհաննեսը ցույց էր տվել, թե ինչ անակնկալ էր իրեն արել սիրելին: Ի դեպ, մինչ օրս հայտնի չէ՝ արդյոք նրանք օրինականացրել են հարաբերությունները:

Հովհաննեսի պաշտոնական էջերում նշված է, որ նա ամուսնալուծված է:

Նշենք, որ անձնական հրապարակումներ հաճախ չի անում նաև Հովհաննեսի սիրելին՝ Հասմիկ Այսան: Ի դեպ, նախքան Հովհաննեսը նա նույնպես ամուսնացած է եղել և դուստր ունի:

Հիշեցնենք նաև, որ Լուի Արամը  Հովհաննեսի երրորդ երեխան է, ում ծնվելու մասին Հովհաննեսը պատմել էր նրա լույս աշխարհ գալուց օրեր առաջ, երբ հայտնվել էր քննադատությունների թիրախում:

Այս շաբաթ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ կոմպոզիտոր Արա Գևորգյանը շահել է դատը և Ադրբեջանը ընդունել է, որ «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքները պատկանում են կոմպոզիտորին։

Լուրը ճշտելու նպատակով Starnews.am-ը զրուցել էր Արա Գևորգյանի հետ․

«Այս լուրը իրականությանը չի համապատասխանում, բայց այնքան էլ հեռու չէ իրականությունից, որովհետև դատավարությանը պատրաստվում էինք պատերազմից առաջ, իսկ այն փաստաբանը, ով պետք է զբաղվեր այդ գործընթացով, հիմա զբաղված է գերիների վերադարձով»։

Կոմպոզիտորը չի հասկանում՝ ով և ինչ նպատակով է բարձրացնում այս աղմուկը, բայց չի ժխտում, ամեն դեպքում ադրբեջանցիների համար սա լավ հարված կլինի։

Այս շաբաթ երգիչ, դերասան Գեւորգ Մկրտչյանը հայտնվել էր հիվանդանոցում:

Նա  հունվարի 11-ին նախատեսել էր պրեմիերա իրականացնել, սակայն սթորիի միջոցով տեղեկացրել էր, որ այն հետաձգվում է մի քանի օրով:

Գեւորգը խնդրել էր իրեն չզանգահարել եւ չգրել՝ նշելով, որ մի քանի օրից կապի դուրս կգա:

Այլ մանրամասներ չէր փոխանցել:

Սկանդալային Շպռոտը հաճախ է համարձակ հայտարարություններով հանդես գալիս: Շպռոտին բոլորս բազմիցս տեսել ենք զայրացած, նույնիսկ՝ հայհոյելիս:

Նմանատիպ live-երը Շպռոտի համար սովորական բան են դարձել:

Համացանցում  այս շաբաթ հայտնվել էր նրա ուղիղ հեռարձակումներից մեկից մի հատված, որում Շպռոտը կրկին զայրացած է:

Այս անգամ երգչուհուն դուր չի եկել, որ հետևորդները նրան հարցրել են՝ արյո՞ք գիրք կարդում է:

Շպռոտի պատասխանը ներկայացնում ենք ստորև առանց մեկնաբանության:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Yerevanic (@yerevanic)

«Չէ, Ձեր պատկերացումներում ես ամբողջ օրը մենակ սեքս եմ անում, երևի, չէ՞: Միակ բանը, որ ես անում եմ ոտերս չռած, պառկած սպասում եմ, որ մարդիկ գան… Ոնց եմ Ձեզանից տրաքում»:

Starnews-ը բազմիցս անդրադարձել է հայ հայտնիներին, ովքեր սխալներով են գրում: Այս շաբաթ փայլել է ներկայումս ամերիկաբնակ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը:

Նա քրոջ մասնակցությամբ սթորի է հրապարակել, որում մեկ բառի մեջ երկու սխալ է գործել:

Քրիստինան քրոջը նմանեցրել է մկան՝ այն էլ թրջված, սակայն ըստ նրա՝ թռչվում են:

Տպավորությունն է, որ Քրիստինան հայերենի նույնիսկ պրիմիտիվ գիտելիքներ չունի:

Փոխարենը դերասանուհին գիտի, թե ինչպես պետք է ցուցադրել շքեղ մեքենան: Օրերս էլ Եղոյան քույրերը, միմյան հերթ չտալով,  ցուցադրում էին Նարեի նոր մեքենան:

Դերասանուհի Անատի Սաքանյանն էլ օրերս Ինստագրամի սթորի բաժնում հրդեհի սարսափելի կադրեր էր հրապարակել, հետո պարզաբանել, որ այրվում է դիմացի շենքը, որտեղ պարզվում է՝ բնակվում է նրա հորաքրոջ ընտանիքը:

Armlady-ին կապ էր հաստատել դերասանուհու հետ՝ պարզելու՝ ինչ էր կատարվում իրականում.

«Ես տուն գալու ճանապարհին էի, երբ մայրս զանգեց ու ասաց, որպեսզի շրջանցեմ այդ հատվածը, քանի որ այրվում էր մեր դիմացի շենքը: Երբ հասա խաչմերուկ տեսա, որ այրվում էր այն շենքը, որը շատ մոտ է հորաքրոջս շենքին, սարսափից ոտքերս սկսեցին դողալ և մի պահ կորցրեցի մեքենայիս կառավարումը: Չեմ հիշում ինչպես եմ հասել մեր շենքի մոտ»,-պատմում է Անատին, ով դեռևս չի կարողանում ուշքի գալ տեսածից:

 

Մեկնաբանություն

Որոնում