Starnews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Նանային, մասնավորապես՝ նրա պլաստիկ վիրահատություններին և միջամտություններին:
Երգչուհին գնալով անճանաչելի է դառնում՝ նմանվելով տիկնիկի: Համացանցում Նանայի վերաբերյալ հաճախ են գրում, որ նա շատ արհեստական արտաքին ունի:
Չնայած դրան՝ Նանան անտեսում է բոլոր տեսակի խոսակցությունները՝ շարունակելով փոխել իր արտաքինը:
Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որին նայելիս այն եզրահանգմանն ենք գալիս, որ Նանան ձգտում է հենց այս արտաքինն ունենալ:
Հավելենք, որ տարեվերջին Նանան առողջական խնդիրներ ուներ, ինչի պատճառով վիրահատվել էր: