Սոնա Եսայանը և Գրիգը չեն կարողացել իրենց զսպել և համբուրվել են մետրոյում (տեսանյութ)

  • Jul 20, 2021

Պարուհի Սոնա Եսայանը և հումորիստ Գրիգը չափազանց ակտիվ են համացանցում և համատեղ լուսանկարներով, տեսանյութերով հաճախ են կիսվում:

Զույգի հումորային տեսանյութերն արագ տարածվում են համացանցում և ունենում մեծ դիտողականություն: Նրանք այն զույգերից են, ովքեր չեն վախենում միմյանց մասին կատակներ անելուց:

Այսօր էլ Սոնայի հետևորդներից մեկը խնդրել է հրապարակել մի բան, որը չկա պարուհու Ինստագրամում, ինչին ի պատասխան՝ Սոնան տեսանյութ հրապարակել, որում համբուրվում է Գրիգի հետ:

Հավելենք նաև, որ  Starnews-ն արդեն տեղեկացել է, որ օրերս համացանցում մեծ քննարկման էին արժանացել Գրիգի և Արփի Գաբրիելյանի արված հումորային լուսանկարները:

Նախ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել հումորիստ Գրիգ Գևորգյանի հետ և նշել, որ վերջինս ավելի «սիմպո» է, քանի իր ամուսինը` Միհրան Ծառուկյանը:

«Միհրանից սիմպո»,- գրել էր դերասանուհին:

Գրիգն էլ իր հերթին Արփիի հետ լուսանկար էր հրապարակել եւ գրել. «Սոնայից սիրուն»:

Starnews-ի աչքից չէր վրիպել, որ այդ գրառումներին արձագանքել էին Միհրան Ծառուկյանը  և  Սոնա Եսայանը:

Մեկնաբանություն

Որոնում