Շատ անգամներ ինքս եմ ձեռնարկում առաջին քայլ. Սոֆի Դևոյանը պատմել է իր և սիրելիի վեճերի մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 17, 2022

Պարուհի, բլոգեր Սոֆի Դևոյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:

Հետևորդները հետաքրքվել էին՝ արդյո՞ք նրա կյանքում եղել է շրջան, երբ վիրավորվի իր սիրելիից և չխոսի նրա հետ: Սոֆին դրական պատասխան է տվել:

Մեկ այլ հարց էլ նրա մասին էր՝ արդյո՞ք եղել է վիճելուց հետո առաջին քայլն Սոֆին անի: Ստորև ներկայացնում ենք պարուհու պատասխանը.

«Իհարկե, եղել է… Անկեղծ ես չեմ հասկանում առաջին քայլ ասվածը… Իմ համար ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ ու շատ անգամներ ես ինքս եմ ձեռնարկում առաջին քայլ… Բայց դա ոչ զարմանալի, ոչ էլ տարօրինակ բան չէ… Շաաաատ նորմալ երևույթ է, ու եթե կա առողջ ձևավորված հարաբերություններ, չպետք է հաշվարկել՝ ով քանի անգամ առաջին կամ երկրորդ քայլ արեց…

Իհարկե, բացառություններ լինում են, երբ կոնկրետ խնդրին կոնկրետ անձ պետք է լուծում տա… Բայց ոչ միշտ ու ոչ ամեն վեճի ժամանակ»:

Մեկնաբանություն

Որոնում