Հռիփսիմե Սարգսյանը պատմել է ինքնասպանություն գործելու մտադրության մասին. հայտնի է պատճառը (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 19, 2022

 

Դերասանուհի Հռիփսիմե Սարգսյանն օրերս Asekose.am-ի CV հաղորդման հյուրն էր: Դերասանուհին պատմել է իր կյանքի ծանր շրջանի մասին:

Նա խոստովանել է, որ իր կյանքում եղել է շրջան, երբ մտածել է ինքնասպանություն գործելու մասին: Ըստ Հռիփսիմեի՝ այդ շրջանում պարփակված էր, չէր կարողանում շփվել մարդկանց հետ:

Հռիփսիմեն խոստովանել է, որ այդ ծանր փուլը պայմանավորված էր այն բանով, որ Թատերական ինստիտում իրեն բոլորը վատ էին վերաբերվում՝ թե տղաները, թե աղջիկները:

Դերասանուհու խոսքով՝  ծաղրում էին իրեն, նույնիսկ պայուսակի մեջ ծխախոտի մնացորդներ էին գցում:

Նա ինքն իրեն նմանեցնում է «Մալենա» ֆիլմի հերոսուհուն, ում մասին բոլորը բամբասում էին և չէին շփվում:

 

 

Մեկնաբանություն

Որոնում