Սոնա Ռուբենյանի չտեսությունը, նա ամեն գնով ցանկանում է ցույց տալ, թե ինչքան աշխարհ տեսած աղջիկ է (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 19, 2022

Սոնա Ռուբենյանն Ամանորն անցկացրել էր Երևանում: Մի քանի տեղ ելույթ ունենալուց հետո Սոնան մեկնել էր Ավստրիա, որտեղ էլ նշել էին ամուսնու ծնունդը:

Ավստրիայից Սոնան պարբերաբար հրապարակումներ էր անում՝ մանրամասներով ներկայացնելով իրենց հանգիստը:

Սոնան ցուցադրել էր նաև Էմիլի և քավորկնոջ կողմից ստացված շքեղ նվերները, բայց պարզվում է, որ այդքանով Սոնայի ցուցամոլությունը չի ավարտվել:

Սոնան ներկայումս արդեն Սլովենիայում է, սակայն նախքան բացահայտելը, թե որտեղ է, նա հետևորդներին առաջարկել էր կռահել իր գտնվելու վայրը:

Ինչպես ասում են՝ այստեղից էլ կինոն սկսվել էր: Այնպիսի տպավորություն է, որ Սոնան այս ինստագրամյան խաղը կազմակերպել էր մի նպատակով, որպեսզի ցույց տար, թե որքան շատ երկրներում է եղել:

Երբ հետևորդները նրան պատասխան էին ուղարկում և պատասխանը սխալ էր լինում, նա պարզապես հրապարակում էր տվյալ երկրից լուսանկար:

Սոնա ջան, դու կամ պարապ էիր Սլովենիայում, քանի որ ժամանակդ վատնում էր 100-ավոր սթորիներ հրապարակելով, կամ էլ պարզապես ցանկանում էիր ցույց տալ, թե որքան աշխարհ տեսած աղջիկ ես:

Մեկնաբանություն

Որոնում