Նաիրա ջան, մի քիչ քեզ տեսած պահիր, պետք չէ նրբերշիկ ու հնդկաձավար ուտելու համար այդքան ուրախանալ (տեսանյութ)

  • Jul 21, 2021

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նեղ շրջապատում հայտնի է  բարտերային համագործակցության հանդեպ իր մեծ սիրով: Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ շփվել են դերասանուհու հետ, գիտեն, որ նա գրեթե միշտ փորձում է անվճար տարբերակներ գտնել, որոնց շնորհիվ կկարողանա գումար խնայել:

Չնայած հանուն արդարության՝ Նաիրան վերջին տարիներին խոստովանում է, որ առանց գումարի է մնացել, ըստ դերասանուհու՝ նրան չեն հրավիրում նկարահանվելու, հետևաբար՝ չկա աշխատանք, չկա գումար: Նաիրան նաև խոստովանում է,  որ շատ հաճախ իր ծախսերը հոգում է մայրը:

Նաիրան վերջերս Ինստագրամում սիրելիի հետ լուսանկար էր հրապարակել, սակայն նախքան դա էլ հարցազրույցներում անկեղծորեն նշել  էր, որ դեմ չէր լինի, եթե հայտնվեր տղամարդ, ով իրեն ամեն ինչով կապահովեր:

Ինչևէ, տղամարդը հայտնվել է, սակայն չենք կարող հստակ ասել՝ արդյո՞ք նա ամեն ինչով Նաիրային ֆինանսավորում է, թե՞ ոչ, սակայն Starnews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին օրերս մեկնել էր հանգստի:

Ինչ խոսք, տպավորություն էր, որ դա Նաիրայի կյանքի ամենամեծ իրադարձությունն էր: Նաիրան իր հանգիստն էր վայելում Հայաստանում, դերասանուհին՝ ամեն օր  ցուցադրում էր նախաճաշը, ընթրիքը և բոլոր այլ մանրամասները: Կամ Նաիրան իր հանգիստն էր վայելում բարտերային տարբերակով և «տերև առ տերև» ներկայացնելն ըստ իրեն՝ գովազդի լավ տարբերակ էր, կամ էլ դերասանուհին զարմացել է, որ 21-րդ դարում հանգստյան գոտում առավոտյան նրբերշիկ, իսկ ճաշին՝ հնդկաձավար ուտելը ոչ թե արտասովոր է, այլ օրինաչափ:

Տեսանյութը դիտել՝ այստեղ

«Հլը նայեք տեսեք, թե ինչ ախորժելի, իսկ ես մինչև նկարում եմ, ուտելիքը թարմացվում է», -նշում է սթորիում Նաիրա Մովսիսյանը՝ ցուցադրելով նրբերշիկների համար նախատեսված տարրան՝ հատուկ շեշտելով, որ այն դրա համար է նախատեսված:

Ինչպես ասում են՝ եզրակացությունները թողնում ենք Ձեզ;

Մեկնաբանություն

Որոնում