Ծովինար ջան, բա՞ այս նկարների մասին ինչ կասես, էլի ֆոտոշոփ չես տեսնո՞ւմ, էլի մե՞նք են մեղավոր (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 20, 2022

Starnews-ն օրերս անդրադարձել էր դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանին, մասնավորապես՝ նրա չափից շատ ֆոտոշոփված լուսանկարին:

Տվյալ լուսանկարը Ծովինարը հրապարակել էր իր ծննդյան առիթով: Մեր հրապարակումը զայրացրել էր Ծովինարին: Նա պնդում է, որ ոչ թե ֆոտոշոփել է արել, այլ պարզապես գեղեցիկ դիմահարդարվել է, լուսանկարն էլ՝ մի փոքր մշակվել:

Ծովինարը նաև հրապարակել է հետևորդներից մեկի կողմից արված լուսանկարը՝ իբրև թե տեսեք, այստեղ իսկապես ֆոտոշոփ առկա է, իսկ  մնացած լուսանկարներում ինքը բնական գեղեցուհի է:

Ըստ Ծովինարի՝ նա տարիների ընթացքում միայն գեղեցկանում է, դե մենք էլ՝ չար ենք ու նախանձ:

Ախր Ծովինար ջան, չենք ասում, որ չես գեղեցկանում, ուղղակի նաև ֆոտոշոփն ես չարաշահում:

Հանուն արդարության, որպեսզի մեզ չմեղադրես փաստերն աղավաղելու մեջ, մենք ներկայացնում ենք կադրեր, որոնք վերցրել ենք ոչ վաղ անցյալում արված տեսանյութերից, ի դեպ, նաև օրերս կայացած ծննդյանդ արարողությունից:

Բոլորը քո ինստագրամյան էջից են, այլ աղբյուրներում չենք փնտրել:

Հիմա հարց՝ իսկապես կարծո՞ւմ ես, որ թագով լուսանկարում և այս կադրերում նույն արտաքինն ունես:

 

 

Մեկնաբանություն

Որոնում