Զարուհի ջան, անգլերեն չգիտես, մի խոսիր, բայց մի խայտառակվիր (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 21, 2022

Զարուհի Բաբայանն օրերս ներկայացրել էր իր՝ «Ոնց դիմանամ» երգի նոր տարբերակը, որը կատարել է Ֆելիքս Խաչատրյանի հետ համատեղ:

Նախքան երգը ներկայացնելը Զարուհին հրապարակել էր հատված, դրան կից էլ անգլերենով գրել էր՝ «Comming soon»:

Եթե անգլերենի տարրական գիտելիքներ ունեք, ապա միանգամից Ձեզ համար պարզ կլինի, որ երգչուհին սխալ է գրել, ճիշտ տարբերակը հետեւյալն է՝ «coming»:

Լավ, Զարուհի ջան, անգլերենին տիրապետելը ցանկալի է, սակայն ոչ պարտադիր:

Հետեւորդներդ մի կերպ կներեին քեզ, եթե հայերենով գրես, չնայած մեր աչքից չէր վրիպել, որ դու էլ, աղջիկդ էլ հայերենի դեպքում էլ  եք սխալներով գրում:

Չմոռանանք, որ քեզ համար «ամանոր» է, իսկ Սոֆիի համար՝ «ամանօր»:

 

Մեկնաբանություն

Որոնում