Մարիամ, շուտ մոռացար անցյալդ, հիմա էլ հպարտանում ես, որ Թուրքիայում սպասուհի ունես (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 21, 2021

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Թուրքիայում, շատ հաճախ է ինստագրամյան հարց ու պատասխան կազմակերպում՝ փորձելով պատախանել իր հետևորդներին հուզող հարցերին:

Այս անգամ հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝արդյո՞ք Մարիամը հասցնում է 2 երեխայի հետ հետևել նաև ինքն իրեն, և արդյո՞ք օգնող ունի: Դերասանուհին խոստովանել է, որ շաբաթվա մեջ մեկ օր սպասուհի ունի, ով իրեն օգնում է տնային գործերում, իսկ մնացած ամեն ինչ ինքն է անում:

Այս ամենը, թերևս, սովորական կլիներ, եթե Մարիամը պարբերաբար չշեշտեր, որ սպասուհի ունի, անգամ փորձել սոցցանցի իր էջերում ցույց տալ, թե ինչպես է դիմավորում նրան: Մարիամն ամեն կերպ փորձում է հանրությանը համոզել, որ ինքը Թուրքիայում այնքան լավ է ապրում, որ անգամ սպասուհի ունի՝ մոռանալով այն փաստը, որ մարդիկ ունեն հիշողություն:

Հայաստանում շատերը գիտեն, թե ինչպես էր գումար վաստակում Մարիամ Մելիքյանը, ով, կարծես թե, մոռացել է իր երբեմնի անապահով կյանքը: Համացանցում Մարիամ Մելիքյան անունը փնտրելիս դժվար չէ նկատել այն 18+ լուսանկարները, որոնք ժամանակին արել էր դերասանուհին՝ երևանյան գիշերային ակումբներից մեկում մասնակցելով ներքնազգեստի ցուցադրությանը, ինչը, ինչպես դերասանուհին էր խոստովանել ավելի ուշ՝ արել էր գումար վաստակելու համար:

Մեկնաբանություն

Որոնում