Սուրեն Պապիկյանի եւ կնոջ հարսանեկան առաջին պարը. չեք պատկերացնի՝ ում երգի ներքո են պարել (տեսանյութ)

  • Jan 22, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի հարսանիքն է:

Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդում:

Համացանցում հայտնվել է նորապսակների առաջին պարի տեսանյութը:

Ի դեպ, պարել են Հայկոյի երգի ներքո:

Հավելենք, որ Սուրեն Պապիկյանի կինը նախկինում եղել է Տարածքային կառավարման նախարարության մամուլի խոսնակը, այսինքն՝ աշխատել է Սուրեն Պապիկյանի հետ:

2021-ին նա դուրս է եկել տվյալ աշխատանքից՝ ֆեյսբուքյան գրառմամբ հանդես գալով և շնորհակալություն հայտնելով նախարարին՝ իր ապագա ամուսնուն:

Ներկայումս հայտնի չէ, թե որտեղ է աշխատում Արմինեն, սակայն նրա էջում պարբերաբար կարելի է տեսնել Պաշտպանության նախարարության պաշտոնական նյութերը և սիրելիի հարցազրույցների հղումները:

 

Մեկնաբանություն

Որոնում