Տեսեք՝ ամուսնալուծությունից հետո ինչ տեսանյութ է հրապարակել Գոհար Ավետիսյանը

  • Jan 24, 2022

Գոհար Ավետիսյանը նոր տեսանյութ է հրապարակել: Դրան կից նա գրել է.  «Բարի վերադարձ ինձ»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Հիշեցնենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջերս Գոհար Ավետիսյանը  պաշտոնապես հայտնել է, որ ամուսնալուծվել է:

Նա գրառմամբ էր հանդես եկել, իսկ օրեր անց նաեւ ակնարկել էր այն մասին, որ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն պահին, երբ ինքը բարդ վիրահատության էր պատրաստվում:

Ստորև նաև ներկայացնենք, թե ինչ գրառմամբ էր հանդես եկել Գոհարն օրերս, երբ հաստատել իրենց բաժանումը:

«Ես էլ այդպես չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն։ Եվ հիանալի է, երբ մարդիկ ամբողջությամբ հակապատկեր են, բայց ինչպես ցույց տվեց կյանքը,  առանց օգնության, սիրո, հոգատարության և քնքշության կհանգի նույնիսկ ամենավառ արևը։

Դեկտեմբերն ինձ համար եղավ ամենաճակատագրական ամիսը, քանի որ ամսի 1-ից ինձ մոտ սկսվեց հետվիրահատական բարդություն։ Եվ բժիշկները տեղեկացրին ինձ, որ կա արյան վարակ և սեպսիս։ Դա 99% – ով մահացու ելք է ունենում. ի՞նչ էր կատարվում ինձ հետ։

Ես ամփոփներ էի անում ու ինքս ինձ ասում, որ իմ կյանքը հրաշալի էր, բայց այսքա՞ն արագ։ Ես նույնիսկ չեմ տեսնի,  թե ինչպես Գասպարը կգնա առաջին դասարան, ինչպես կսիրահարվի և կամուսնանա և դա ինձ ուժ տվեց չթուլանալու։

Ես բավական բաց մարդ եմ, և դուք համարյա 24/7 տեսնում եք իմ կյանքը իմ սթորիներում։ Իմ կյանքի ամենադժվար շրջանում ես ֆիզիկապես և հոգեպես մենակ էի…

Դա ինձ համար վերջին կետն էր, մինչև այդ էլ դրանք շատ էին։ Ինձ համար որպես մարդու, ում համար ընտանիքն առաջնային է, մեծ կորուստ, հույսի մարում ու թևաթափ լինել էր։

Ես անչափ շնորհակալ եմ Սերգեյին կյանքիս գլխավոր իմաստի՝ Գասպարչիկի համար։ Դա անխախտելի կապ է մինչև կյանքի վերջ… Բայց հետո ես մենակ եմ…»:

Մեկնաբանություն

Որոնում