Դժվար էր, երբ Իրինան ասաց, որ նոր սիրելի ունի. Գեւորգ Մկրտչյանը բաժանումից հետո նոր մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

  • Jan 25, 2022

Երգիչ, դերասան Գեւորգ Մկրտչյանն օրերս Look & face հաղորդման հյուրն էր:

Նա խոսել է իր եւ դերասանուհի Իրինա Այվազյանի սիրավեպի մասին:

Ըստ նրա՝ ինքն առաջիններից մեկն էր, ում Իրինան հայտնել էր, որ նոր սիրելի ունի:

Գեւորգի խոսքով՝ իր համար դժվար էր դա լսելը, սակայն Իրինային ասել է, որ նոր ընտրյալը լավ երիտասարդ է:

Չնայած բաժանմանը՝ Գեւորգը եւ Իրինան շատ լավ հարաբերություններ ունեն, շարունակում են շփվել, ավելին՝ շուտով Իրինայի հետ համատեղ 2-րդ տեսահոլովակն են ներկայացնելու: Իրինայի նոր սիրելին դեմ չէ:

Գեւորգի խոսքով՝ առաջին տեսահոլովակն էլ ներկայացրել էին, քանի որ շատերի կողմից թշնամանք էր տեսնում: Մարդիկ մտածում էին, որ նա եւ Իրինան ծանր բաժանում են ունեցել, մեղադրում էին Գեւորգին:

Վերջինիս կարծիքով՝ այս ձեւով բոլորին ապացուցում են, որ իրենք լավ ընկերներ են:

Մեկնաբանություն

Որոնում