Հրաչ Մուրադյանը հրապարակել է դստեր՝ Միայի լուսանկարը:
Դրան կից նա գրել է. «5 ամսական կյանք»:
Նշենք, որ Հրաչը դեռ չի ցանկանում ցույց տալ դստեր դեմքը:
Ի դեպ, ներկայումս հաղորդավարն ԱՄՆ-ում է, որտեղ էլ բնակվում է Հրաչի կինը՝ պրոդյուսեր Անաշեհ Խոդավերդին:
Հարցազրույցներում Հրաչը խոստովանել է, որ հետագայում կնոջ եւ երեխայի հետ բնակվելու է նաեւ Երեւանում:
Հավելենք նաեւ, որ Հրաչը ներկա է եղել կնոջ ծննդաբերությանը: Նա անձամբ կտրել է նորածին դստեր պորտալարը: