Նաիրա Մովսիսյանն առաջին անգամ խոսել է իր սիրելիի և իրեն չտես անվանողների մասին (տեսանյութ)

  • Jul 21, 2021

 

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը մեկնել էր հանգստի:  Տպավորություն էր, որ դա Նաիրայի կյանքի ամենամեծ իրադարձությունն էր: Նաիրան իր հանգիստն էր վայելում Հայաստանում, դերասանուհին՝ ամեն օր  ցուցադրում էր նախաճաշը, ընթրիքը և բոլոր այլ մանրամասները: Կամ Նաիրան իր հանգիստն էր վայելում բարտերային տարբերակով և «տերև առ տերև» ներկայացնելն ըստ իրեն՝ գովազդի (բարտերային համագործակցության) լավ տարբերակ էր, կամ էլ դերասանուհին զարմացել է, որ 21-րդ դարում հանգստյան գոտում առավոտյան նրբերշիկ, իսկ ճաշին՝ հնդկաձավար ուտելը ոչ թե արտասովոր է, այլ օրինաչափ:

Այս առիթով Starnews-ը զրուցել է դերասանուհու հետ՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք հանգստի նման մանրամասների ցուցադրումը պայմանավորված էր բարտերային համագործակցությամբ, թե՞ ոչ:

«Գնացել էի հանգստանալու, ամեն բանի համար վճարել եմ, իսկ մանրամասներով ներկայացրել եմ, այդ թվում` նաև սնունդը, քանի որ հետևորդներիցս շատերը հետևում են իմ օրինակին, որպեսզի իմանան, թե ինչպես կարող են սնվել տվյալ հանգստյան գոտում: Արդեն Երևանում եմ, հանգիստս էլ վայելել եմ, դա չի եղել բարտերային համագործակցություն, որքան էլ, որ նման ձևաչափով աշխատում եմ: Փառք Աստծո, այնքան եմ շրջագայել, որ Հայաստանն այն տեղը չէ, որով պետք է այդչափ ոգևորվեի և դրանով ինչ-որ բան ապացուցեի: Այն կարծիքը, որ մարդիկ կարող են իմ պահվածքը չտեսություն համարել, ինձ չի հետաքրքրում: Շատ մարդիկ նստած են բազկաթոռին և անգամ չեն էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում պատուհանից այն կողմ»,-նշեց Նաիրան:

Մենք  ավելի վաղ նաև անդրադարձել էինք այն փաստին, որ Նաիրայի կյանքում տղամարդ  է հայտնվել, ում վերաբերյալ դերասանուհին չխուսափեց խոսել.

«Այո, ես ունեմ սիրելի, ում լուսանկարն էի հրապարակել ավելի վաղ: Խոսքը նույն տղամարդու մասին է, նա հանրային մարդ չէ: Ես իմ տեսակով այնպիսինն եմ, որ դժվար թե իմ կողքին հանրային տղամարդ լիներ»:

 

Մեկնաբանություն

Որոնում