Լիլիթ Բասյանը ցույց է տվել, թե ինչ շքեղ բնակարան ունի. այն գնել է սիրելիի օգնությամբ

  • Jan 28, 2022

Լիլիթ  Բասյանը սթորիների միջոցով ցույց է տվել իր նոր, շքեղ բնակարանը:

Լիլիթը նշել է, որ  այն դեռ ամբողջապես չի վերանորոգել, սակայն ամեն ինչ ընթացքի մեջ է:

Լիլիթը խոստովանել է, որ նոր բնակարանը ձեռք է բերել իր կանխատեսածից ավելի թանկ գնով: Ըստ նրա՝ բնակարանը հիփոթեքով է, սակայն հույս ունի, որ այն կկարողանա մարել 5 տարում (Look & Face)

Ավելի վաղ սննադաբանը խոստովանել էր, որ բնակարան  գնելն իր համար կենսական նշանակություն ուներ:

«Այնպես չէ, որ հեշտ եմ գնել: Շատ երկար եմ սպասել, երկար փնտրել եմ, շատ աշխատանքներ եմ կատարել, որպեսզի կարողանամ գնել այն: Այնպես չէ, որ եկա, տեսա ու ասացի, որ գնում եմ: Ավելի թանկ էր, քան ես կանխատեսում էի, սակայն երբ մտա տվյալ բնակարան, ասացի, որ սա հենց այն է, ինչ ես փնտրում էի, թեպետ պետք է ավելի շատ աշխատեի:

Աստված ինձ սիրում է և միշտ լուսավորում է ճանապարհս, այն ամենը, ինչ ես ցանկանում եմ, ստանում եմ:  Իսկ կարողացա գնել այն, քանի որ ես աշխատում էի արդեն մի քանի տարի, ինչպես նաև սիրելիս ինձ օգնեց»:

Մեկնաբանություն

Որոնում