Միայն թե տեսնեք՝ ինչ խորհրդավոր գրառում է արել Իննա Խոջամիրյանը վերջին սկանդալային հարցազրույցից հետո (լուսանկար, տեսանյութ)

  • Jul 21, 2021

 

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր խորհրդավոր գրառում է արել:

«Եվ ամեն անգամ, երբ այնքան ասելիք կունենանք իրար, ալիքները կսրբեն բոլոր բառերն իմ ու քո մեջ»,-նոր լուսանկարին կից գրել է Իննան:

Հիշեցնենք, որ օրերս Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ Իննա Խոջամիրյանը բավական անկեղծ հարցազրույցով էր հանդես եկել, որում առաջին անգամ խոսել էր իր և Հայկ Պետրոսյանի բաժանման մասին՝ նշելով հետևյալը.

«Սա իմ կյանքում գեղեցիկ շրջափուլ էր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում թե իմ կողակցին, թե բոլոր այն մարդկանց, ովքեր կյանքի այդ փուլում իմ կողքին են եղել: Դա առաքելություն էր իմ կյանքում, որը ես գնահատում եմ շատ: Դա իմ կյանքում եղել է անկեղծ եւ այդպես էլ ավարտվել է: Հայկի հետ միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ, նա իմ կյանք էր եկել անձնականը հանրայինից սահմանազատելու առաքելությամբ, սովորացրել էր անձնականը փակ պահել: Նա այլ առաքելություններ էլ է կատարել, հույս ունեմ՝ ես էլ եմ տվել նրան շատ բան, ոչ միայն վերցրել եմ: Ինքս շատ բան եմ վերցրել մեր հարաբերություններից, ինչի համար շատ շնորհակալ եմ, որովհետեւ իմ անձնական հարաբերությունները ոչ մի պարագայում այլես հանրային չեն լինելու, որովհետեւ դա իմ սայթաքումն էր»:

Իննան հպանցիկ անդրադարձել էր նաև Վահե Զիրոյանի և իր սիրավեպին՝ ակնարկելով, որ իրենք բաժանվել են:

Իննան Զիրոյանին հեռացրեց իր կյանքից իսկապես առանց դրան հանրային հնչեղություն տալու:

Մի օր առավոտյան նրա ինստագրամում վերացավ Զիրոյանի «հետքը» ու էլի առանց բացատրության ու  առանց որևէ խոսք ասելու: Դեպքից հետո դերասանը և դերասանուհին իրենց սթորիներում փորձում էին ցույց տալ, թե որքան անհոգ են երկուսն էլ, ավելին՝ Իննան ժամանակ առ ժամանակ ֆոտոշարքեր էր ներկայացնում՝ որևէ խորհրդավոր մակագրությամբ:

Մեկնաբանություն

Որոնում