Գոհար Ավետիսյանի սուտը բացահայտվեց. սկեսուրը, թեգրը նրա տնից չեն դուրս գալիս, իսկ ինքը պնդում է, որ բաժանվել է (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 29, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Գոհար Ավետիսյանը վերջերս պաշտոնապես հաստատել էր, որ ամուսնալուծվել է:

Ավելի ուշ Գոհարը անկեղծացել էր՝ նշելով, որ Սերգեյն անուշադիր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:

Ուշագրավն այն է, որ այդ խոստովանությունից հետո Սերգեյին հաճախ կարելի է հանդիպել Գոհարի բնակարանում, ավելին՝ նրանք նաև նույն ժամանցի վայրերից սթորիներ են հրապարակում:

Օրերս էլ Սերգեյը Գոհարին շքեղ ծաղկեփունջ էր նվիրել:

Հավելենք, որ նախկինում Գոհարը նույնիսկ Սերգեյի դեմքը չէր ցույց տալիս, իսկ հիմա նա վերածվում է իսկական իսնտագրամյան աստղի:

Օրերս էլ Starnews-ի աչքից չի վրիպել, որ Սերգեյի մայրը, թեգրը կրկին Գոհարի բնակարանում են և ժամանակ են անկացնում Գասպարի հետ:

Հիմա շատերը կասեն՝ մարդիկ քաղաքակիրթ ձևով են ամուսնալուծվել, բայց սա այդ դեպքը չէ:

Տպավորություն է, որ Գոհարը պարզապես ամուսնալուծություն է բեմադրել, սակայն լավ գիտակցելով, որ այդ թեման կքննարկվեր և կփակվեր՝ հիմա Սերգեյի և նրա ընտանիքի անդամների շնորհիվ հրահրում է նոր քննարկումներ:

Դժվար թե Սերգեյի հարազատները մոռանային և Գոհարի բնակարանից «պատահաբար» սթորիներ հրապարակեին:

Լավ, Գոհար ջան, հանուն ռեյթինգի դու այս ի՞նչ քայլերի ես դիմում… Մենք առաջարկում ենք, որ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ ընդունեն, թե երբ է Գոհարը հայտարելու, որ ներել է Սերգեյին:

Մեկնաբանություն

Որոնում