Ուզում եմ Աստված տանի իր մոտ, չեմ ուզում ապրել. Պաուզա Անոն դժբախտ է ու լքված (տեսանյութ)

  • Jan 31, 2022

«Չեմ ուզում ապրել էլ, չեմ դիմանում էս կյանքին»,- այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է դերասանուհի Նարինե Ոսկանյանը, ով առավել հայտնի Պաուզա Անո անունով:

 

Դերասանուհին խոստովանել է, որ 30.000 դրամ թոշակ է ստանում, սակայն դեղերի գումարը գերազանցում է այդ գումարը:

Պաուզա Անոն միայնակ է խնամում նաեւ իր հիվանդ մայրիկին, սակայն նրա խոսքով՝ դա անում է մեծ հաճույքով, սակայն դժվարությամբ:

Դերասանուհին չի աշխատում։ Նրա խոսքով՝ պատճառն իրեն էլ հայտնի չէ, թե ինչու դերեր չեն տրամադրում, չեն հրավիրում նկարահանումների։ Ըստ Անոյի՝ հաճախ է լսում, որ ասում են չեն հրավիրում իր առողջական խնդիրների պատճառով, սակայն ինքը վստահեցնում է, որ հանուն սիրելի աշխատանքի պատրաստ է ամեն ինչի:

 

Մեկնաբանություն

Որոնում