Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը խոսել է Գոհարի կողքին տղամարդ լինելու մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Jan 31, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Գոհար Ավետիսյանը վերջերս հաստատել է իր ամուսնալուծությունը:

Ավելի ուշ Գոհարը նշել է, որ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:

Ուշագրավն այն է, որ Սերգեյը, ով նախկինում նույնիսկ չէր ցանկանում Գոհարի ինստագրամում լինել, ներկայումս վերածվել է իսկական ինստագրամյան աստղի: Նա գրեթե ամեն օր սթորիներ է հրապարակում, այդ թվում՝ նաև Գոհարի բնակարանից:

Օրերս էլ Գոհարը մեկնաբանել էր այն խոսակցությունները, որ ինքը և Սերգեյը նույն ռեստորանում էին: Դիմահարդարը նշել է, որ դա ընդամենը պատահականություն էր, ավելին՝ երկու անգամ նման բան է եղել:

Նշենք, որ Սերգեյն իր ինստագրամյան էջում նաև հարց ու պատասխաններ է կազմակերպում: Հետևորդներից մեկը հետաքրքրվելէր՝ պատրա՞ստ է, որ Գասպարը խորթ հայր կունենա:

Նա կտրուկ պատասխան էր տվել՝ ասելով հետևյալը.

«Կարծում եմ, որ չպետք է նման հարցեր տաք, դրանից միայն մեկ մարդ է տառապում: Երբ ես բորբոքվում եմ, կնխդրեմ ինձ չհրահրել և չշիկացնել իրավիճակը: Ընդհանրապես Գոհարին առնչվող հարցերին, թե ինչպես է ամեն ինչ եղել և  մեր տարաձայնությունների մասին մեկնաբանություններ չեմ տալու»:

Մեկ այլ  հետևորդ էլ հարցրել էր՝ արդյո՞ք չի խանդում Գոհարին, Սերգեյը պատասխանել է, որ  Գոհարը շատ բարոյական կին է, ում չի կարելի խանդել:

Մեկնաբանություն

Որոնում