Ինչո՞ւ Մարջանը, Մենչն ու Գոռն այլևս չեն շփվում Միհրանի և Արփիի հետ. աստղային զույգը կոնֆլիկտայի՞ ն է. մանրամասներ (տեսանյութ)

  • Jul 22, 2021

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող և հայտնի զույգներից են: Նրանց անձնական կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել, իսկ նրանց հետ կապված ցանկացած իրադարձություն հայտնվել է համացանցային օգտատերերի քննարկումների կիզակետում:
Աստղային զույգի հետ կապված ամենահետաքրքիր դրվագներից մեկը, թերևս, այն փաստն է, որ հայկական շոու բիզնեսի շատ հայտնի ներկայացուցիչներից ոմանք խոստովանում են, որ զույգի հետ որոշակի խնդիրներ են ունեցել:
Starnews-ը որոշել է անդրադառնալ աստղային զույգի հետ հայտնների ունեցած տարաձայնություններին: Տևական ժամանակ ասեկոսեներ էին շրջանառվում այն մասին, որ զույգը խնդիրներ է ունեցել դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ, ինչից հետո նրանք խզել են իրենց հարաբերությունները, ավելին՝ իր հարցազրույցներից մեկում դերասանուհի Մարջան Ավետիսյանը խոսել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հետ չշփվելու քննարկումների մասին:
«Իրենք էլ են երջանիկ, ես էլ: Սոցցանցերում իրար հետևելու կարիք չունենք: Շատ լավ է, որ այնքան երջանիկ ես, որ ուրիշին չես հետևում»,- նշել է Մարջանը՝ խոստովանելով, որ սիթքոմի ավարտից հետո կային մարդիկ, ովքեր այլևս իր կյանքում չկան՝ սրանով, կարծես թե, հաստատելով ՝ հաստատելով, որ իսկապես մտերիմ հարաբերություններ այլևս չունի զույգի հետ:
Հիշեցնենք, որ նրանք միասին էին հանդես գալիս ժամանակին ամենառեյթինգային սիթքոմներից մեկում՝ «Ֆուլ հաուսում»: Աստղային զույգի հետ խնդիր է ունեցել նաև դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը, ով ընկերական հարաբերություններ ուներ Միհրան Ծառուկյան հետ: Գոռի խոսքով՝ սիթքոմի ավարտից հետո իրենք գնացել են տարբեր ճանապարհներով, իսկ «ընկերություն» բառը դուրս եկավ:
«Եղել է էտապ, երբ սիթքոմում բոլորս մի ընտանիքի նման էինք, բայց եթե իրականում այդպես լինեինք, հիմա մենք բոլորս մի տեղ կնկարվեինք, ոչ թե տարբեր նախագծերում և իրար մրցակից չէինք լինի: Թիմը բաժանվեց մեր «կապրիզների» պատճառով:Մարդիկ կան, ում հետ ընկերությունը չստացվեց»,- խոստովանել է Գոռը:
Անդրադառնալով իր և Միհրան Ծառուկյանի կոնֆլիկտին և Միհրանի ու Արփիի հարսանիքին հրավիրված չլինելու փաստին՝ Գոռը նշել է. «Իմ ու Միհրանի մեջ որևէ կռիվ չի եղել, ամեն մեկս գնացել ենք մեր գործերով, մեր նախագծերով: Իսկ ինչ վերաբերում է հարսանիքին չհրավիրելուն, դա նրանց անձնական որոշումն է»:
Վերջերս Միհրան-Արփի աստղային զույգի հետ ունեցած տարաձայնությունների մասին բարձրաձայնել է նաև ԱՄՆ-ում բնակություն հաստատած պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ նույն ինքը՝ Մենչը, ով ժամանակին եղել է նաև Միհրանի պրոդյուսերը:
«Նախագծի ավարտից հետո Միհրանի և Արփիի հետ չեմ հանդիպել»: Այն հարցին՝ արդյո՞ք ցանկություն ունի հանդիպելու նրանց հետ, Մենչն անկեղծացել է. «Ես ցանկություն ունեմ հանդիպելու նրանց հետ, ովքեր ինձ հետ ցանկություն ունեն հանդիպելու»՝ խոստովանելով, որ անկախ միջանձնային հարաբերություններից՝ նախաիծը ավարտվելու էր:
Ամփոփելով թեման՝ կարող ենք այս ամենից 2 եզրահագման գալ՝ կամ Մարջանը, Գոռն ու Մենչւ չեն կարողացել համակերպվել Միհրանի ու Արփիի՝ այլ նախագծերում հաջողություն գրանցելու և ամենապահանջված հանրային դեմքեր դառնալու փաստի հետ, կամ Միհրան Ծառուկյանին և Արփի Գաբրեիլյանին շլացրել է հայտնիության փաստը և նրանք սկսել են տառապել աստղային հիվանդությամբ:
Եզրակացությունները թողնում ենք Ձեզ:

Մեկնաբանություն

Որոնում