Սիլվա ջան, այդքան գումար ես աշխատում, ինչո՞ւ ես դեմքդ խնամում բարտերով (լուսանկար, տեսանյութ)

  • Feb 01, 2022

Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ հայ հայտնիների սիրելի զբաղմունքներից մեկն էլ բարտերային համագործակցությունն է, այսինքն՝ երբ գովազդում են տվյալ ապրանքը կամ ծառայությունն առանց վճարելու, փոխարենը՝ օգտվում են դրանից:

Ինչ խոսք, մեր հայտնիները սիրում են բարտերով նույնիսկ սնվել, այլ բաների մասին խոսելն ավելորդ է:

Երբ բարտերից օգտվում են սկսնակները, դեռ կարողանում ենք հասկանալ՝ հաշվի առնելով, որ մեծ գումարներ չեն աշխատում, սակայն երբ այդ քայլին գնում կայացած արտիստները, ովքեր հսկայական հոնորարներ են ստանում, չենք հասկանում այդ աստիճան տնտեսելու մոլուցքը:

Starnews-ի աչքից չի վրիպել Սիլվա Հակոբյանը: Նա, կարծես թե, բարտերով որոշել է խնամել դեմքը: Այդ գործընթացը ներկայացնելու համար նա երեք սթորի է հրապարակել:

Սիլվա ջան, ախր Սփյուռքում ամենամեծ պահանջարկն ունեցող երգչուհիներից մեկն ես,  չնայած ավելորդ չէ հիշելը նաև, թե որքան ես վճարվում այստեղ՝ Հայաստանում, կորպորատիվների համար,  ճի՞շտ էր մոտ  10.000-15.000 դրամ արժեք ունոցող խնամքի վրա տնտեսելը:

Մեկնաբանություն

Որոնում